Skip Links

News Item

ԵԱՀԿ-ն խթանում է հավաքների ազատությունը Հայաստանում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի` ս.թ. հունիսի 20-22 կազմակերպած հավաքների ազատության թեմայի շուրջ երեք սեմինարներին մասնակցեցին մոտ հիսուն ներկայացուցիչներ քաղաքական կուսակցություններից, քաղաքապետարաններից և դատավորներ:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մարդու իրավունքներ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի` ս.թ. հունիսի 20-22 կազմակերպած հավաքների ազատության թեմայի շուրջ երեք սեմինարներին մասնակցեցին մոտ հիսուն ներկայացուցիչներ քաղաքական կուսակցություններից, քաղաքապետարաններից և դատավորներ:

Աշխատանքային սեմինարների ընթացքում մասնակիցները տեղեկացան հանրահավաքների մասին վերջերս ընդունված օրենքին` հետամուտ խթանելու լավագույն փորձը և համապատասխանությունը օրենքին: Օրենքի հարգումը մասնավորապես կարևոր է Հայաստանում առաջիկա 2012 – 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների հեռանկարում:

Օրենսդրական փոփոխությունների հետ մեկտեղ` մասնակիցները քննարկեցին հակասական իրավիճակները և հնարավոր լուծումները, դրանցում ներգրավված կողմերի դերը և իրավունքները: Սեմինարները նաև անդրադարձան ոլորտում միջազգային չափանիշներին, լավագույն փորձին, խնդիրներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին գործերին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ուշադիր հետևում է Հայաստանում հավաքների ազատությանն առնչվող զարգացումներին և դիտորդում ազատության  իրագործման ընթացքը: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը մի քանի անգամ ներկայացրել են իրենց փորձագիտական կարծիքը հավաքների ազատության օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայիս օրենքը ընդունվել է ս.թ. ապրիլին: