Skip Links

News Item

ԵԱՀԿ-ն խթանում է տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները Հայաստանում

2016 թ. նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը լրագրողների և փաստաբանների համար Ծաղկաձորում կազմակերպել էր աշխատանքային սեմինար՝ նվիրված տեղեկատվական վեճերի արտադատական լուծման մեխանիզմներին: Միջոցառման շուրջ 25 մասնակիցների թվում էին լրագրողներ, խոսքի ազատության ոլորտի դատական գործերում ներգրավված փաստաբաններ, քաղաքացիական հասարակության և ոստիկանության ներկայացուցիչներ:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մամուլի ազատություն և զարգացում

2016 թ. նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը լրագրողների և փաստաբանների համար Ծաղկաձորում կազմակերպել էր աշխատանքային սեմինար՝ նվիրված տեղեկատվական վեճերի արտադատական լուծման մեխանիզմներին: Միջոցառման շուրջ  25 մասնակիցների  թվում էին լրագրողներ, խոսքի ազատության ոլորտի դատական գործերում ներգրավված փաստաբաններ, քաղաքացիական հասարակության և ոստիկանության ներկայացուցիչներ:

Մասնակիցները քննարկեցին Տեղեկատվական վեճերի խորհրդի աշխատանքը՝  որպես արտադատական  մարմին, որը տրամադրում է փորձագիտական կարծիքներ լրատվամիջոցների գործունեությանն առնչվող վեճերի լուծման շուրջ: Քննարկված թեմաների շարքում էին լրագրողների դեմ բռնությունների  դեպքերը և քաղաքացիական շարժումները լուսաբանող լրագրողների պաշտպանությունը, զրպարտանքը և վիրավորանքը, անձնական տվյալների պաշտպանությունը և ազատ արտահայտվելու իրավունքը, անմեղության կանխավարկածը, ինչպես նաև նախաքննության հրապարակայնությունը և լրատվամիջոցների կողմից դատական լսումների լուսաբանման հարցերը:

‹‹Մեդիա ոլորտում վեճերի արտադատական  լուծման մեխանիզմների հզորացումը կարևոր է››,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Դեյվիդ Գուլլետը:- ‹‹Նման մեխանիզմները խթանում են լրագրողության որակը և էթիկան, կարող են օգնել նվազեցնել ժամանակատար և ծախսատար դատական  գործընթացները և կառուցողական երկխոսություն են ապահովում լրագրողների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի միջև լրագրողական աշխատանքի կարևոր ասպեկտների, մասնավորապես, զգայուն հարցերի վերհանման շուրջ››:

2011 թվականին հիմնադրումից ի վեր՝ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթը  խոսքի ազատության պաշտպանությունն ու տեղեկատվության մատչելիության խթանումն է, ինչպես նաև մարդկային արժանապատվության և անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը՝ հիմնված Հայաստանի Սահմանադրության, միջազգային դատական ակտերի և էթիկայի նորմերի վրա, այն դեպքերում երբ ի հայտ են գալիս դատական վեճեր:  ՏՎԽ-ն նաև սեփական նախաձեռնությամբ վերհանում է մեդիա ոլորտում առկա խնդիրները՝ ներկայացնելով կարծիքներ և առաջարկություններ այդ խնդիրների լուծման ու համապատասխան բարեփոխումների համար: Անհրաժեշտության պարագայում այն նաև համատեղ որոշումներ է կայացնում ԶԼՄ-ների ինքնակառավարման կառույցի՝  մամուլի էթիկայի դիտորդ մարմնի հետ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը շարունակաբար աջակցում է ՏՎԽ աշխատանքներին՝ Հայաստանում ազատ խոսքի պաշտպանությունը խթանելու նպատակով՝ այս ոլորտում ԵԱՀԿ-ի առջև ստանձնած հանձնառություններին համահունչ:


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան