Skip Links

News Item

ԵԱՀԿ գրասենյակը խթանում է քաղաքացիական ծառայության բարեվարքությունը և հաշվետվողականությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայ պետական ծառայողների միություն ՀԿ-ի միջև 2016 թ. մայիսի 19-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային քաղաքացիական ծառայության թափանցիկությունը և հաշվետվողականությունը և բարելավել առնչվող օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին՝ կրճատելու հանրային կառավարման մեջ կոռուպցիոն դրսևորումները:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Արդյունավետ կառավարում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայ պետական ծառայողների միություն ՀԿ-ի միջև 2016 թ. մայիսի 19-ին ստորագրված  Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային քաղաքացիական ծառայության  թափանցիկությունը և հաշվետվողականությունը և բարելավել առնչվող օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին՝ կրճատելու հանրային կառավարման մեջ կոռուպցիոն դրսևորումները:

Նախաձեռնությունները կներառեն՝ մասնագիտական  կանոնավոր դասընթացներ քաղաքացիական ծառայությունում բարեվարքության սկզբունքների և միջազգային չափանիշների, կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիոն  երևույթների բացահայտման և կանխարգելման վերաբերյալ, մարզերում համայնքային ծառայողների դասընթացների և  հավաքագրման մրցութային գործընթացի բարեփոխումներ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության բացահայտում և համակարգային բարեփոխումների առաջարկներ:

«Հուսով ենք, որ այս համատեղ նախաձեռնությունը կնպաստի կառավարության ջանքերին՝ իրականացնելու հակակոռուպցիոն ռազմավարությունը և խթանելու արդյունավետ և հաշվետու կառավարում Հայաստանում»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ընդգծեց քաղաքացիական և համայնքային ծառայության համակարգի բարելավման և տեղական իշխանությունների բարեվարքության և հաշվետվողականության խթանման, ինչպես նաև օրենսդրության բարեփոխման գործում սերտ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան և բարձրորակ հանրային կառավարումը երաշխավորելու համար:

Նախաձեռնության հիմքում գրասենյակի աջակցությամբ իրականացված  գործունեությունն է՝ քաղծառայողների վերապատրաստմանն ու քաղծառայության համակարգի բարեփոխմանն ուղղված ՝ ներառյալ քաղծառայողների հավաքագրման, վերահսկողության և ատեստատավորման և հանրային կառավարման բարեվարքության խթանմանը հետամուտ ծրագրերը:  Քաղծառայողների համար մի շարք դասընթացներ են իրականացվել Հայ պետական ծառայողների միություն ՀԿ-ի կողմից՝ ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ:

 «Մենք ունենք շարունակական համագործակցության լավ պրակտիկա քաղաքացիական և համայնքային ծառայության ոլորտի հետ և ուրախ ենք խթանելու կոռուպցիոն ռիսկերի, շահերի բախման, բարեվարքության վերաբերյալ քաղծառայողների գիտելիքները և մեծացնելու քաղծառայողների ներգործությունը՝ պետության կողմից որակյալ և հաշվետու ծառայություններ մատուցելու գործում»,- ասաց Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը:

2009-2015թթ. ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ 35 տարբեր պետական ծառայություններ ներկայացնող ավելի քան 300 քաղծառայողներ  են մասնակցել բարեվարքության, կոռուպցիայիդեմ պայքարի և էթիկայի վերաբերյալ դասընթացներին:


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան