Skip Links

News Item

ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված աշխատոժողովի նպատակն է նպաստել Հայաստանում սոցիալական և քրեական արդարադատության ոլորտներում գործընկերության ամրապնդմանը

Քրեական արդարադատության ընթացիկ բարեփոխումների շրջանակներում նախկին բանտարկյալների համար սոցիալական ծառայությունների ապահովումը և ներառական սոցիալական ծառայությունների ինստիտուցիոնալացումը ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն»-ի հետ համատեղ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 2-ին Աղվերանում կազմակերպված աշխատաժողովի նպատակն էր:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մարդու իրավունքներ

Քրեական արդարադատության ընթացիկ բարեփոխումների շրջանակներում նախկին բանտարկյալների համար սոցիալական ծառայությունների ապահովումը   և  ներառական սոցիալական ծառայությունների ինստիտուցիոնալացումը  ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության    «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն»-ի հետ համատեղ 2016թ.  մարտի 31-ից ապրիլի 2-ին   Աղվերանում  կազմակերպված աշխատաժողովի նպատակն էր:

Արդարադատության նախարարության՝ ներառյալ  «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի»,  Քրեակատարողական վարչության, քրեակատարողական  հաստատությունների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների շուրջ երեսուն ներկայացուցիչներ  ուսումնասիրեցին քրեակատարողական  և սոցիալական ապահովության հաստատությունների շրջանում նախկին  դատապարտյալների համար սոցիալական գործընկերության մեխանիզմները: Մասնակիցները քննարկեցին Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն»- ի կողմից մշակված  և կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող պատժից ազատված անձանց սոցիալական վերականգնման, վերաինտեգրման և ուղղորդման կարգի նախագիծը:

Քննարկման առանցքում էին  նախկին դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման, նախնական ազատման և վերականգնման ծրագրերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև նախկին իրավախախտների վերականգնման և վերաինտեգրման գործում հասարակական կազմակերպությունների դերը:

Վրաստանի Արդարադատության նախարարության հանցագործությունների կանխման կենտրոնի Նախկին դատապարտյալների վերականգնողական և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Նինո Բիսեիշվիլին  ներկայացրեց Վրաստանի քրեական արդարադատության բարեփոխումների փորձը, նախկին դատապարտյալների ուղղորդման մեխանիզմները և գործընկերության մոդելները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրեց ներառական սոցիալական ծառայությունների  ճանապարհային քարտեզը և դեպքերի վարումը Հայաստանում:

Միջոցառումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի՝ քրեական արդարադատության և քրեակատարողական բարեփոխումներին ուղղված ջանքերի մաս է կազմում: