Skip Links

News Item

ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում են միգրանտների իրավունքների վերաբերյալ դասընթաց

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ 2016թ. մարտի 24-26-ին Ծաղկաձորում կազմակերպեց դասընթաց՝ միգրանտների իրավունքների թեմայով:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed), OSCE Office for Democratic Institutions and Human Rights
Fields of work:
Միգրացիա, Ժողովրդավարացում, Մարդու իրավունքներ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ 2016թ. մարտի 24-26-ին Ծաղկաձորում կազմակերպեց դասընթաց՝ միգրանտների իրավունքների թեմայով:

ԺՀՄԻԳ-ի կազմակերպած այս դասընթացի հիմնական նպատակն է աջակցել ԵԱՀԿ մասնակից պետությունների իշխանություններին՝ ապահովելու միգրացիոն կառավարման պրակտիկայի  համապատասխանեցումը  միջազգային իրավական պարտավորություններին և ԵԱՀԿ հանձնառություններին՝ հարգելու և պաշտպանելու միգրանտների մարդու իրավունքները:

Դասընթացին մասնակցում էին 25 ներկայացուցիչներ պետական կառույցներից՝ ներառյալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Սփյուռքի  նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Փաստաբանների պալատը, ինչպես նաև միգրացիայի հարցերով զբաղվող  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և իրավաբաններ:

«Այս նախաձեռնությունը կարևոր է իշխանությունների և քաղաքացիական հասարակության կառույցների համար՝ միգրանտների և փախստականների կարիքներին արձագանքնելու իրենց ջանքերում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դեյվիդ Գուլետը:

Դասընթացի մասնակիցները տեղեկացան  միգրացիայի ոլորտում ԵԱՀԿ հանձնառությունների և մասնավորապես՝ միգրանտների իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ դաշտի մասին:

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը դասընթացի մասնակիցներին  հակիրճ ներկայացրեց իր կազմակերպության դերը՝ կենտրոնանալով փախստականների իրավունքների միջազգային չափանիշների վրա:

Դասընթացը  կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության խնդրանքով: Միջոցառումը ԺՀՄԻԳ ընթացիկ ծրագրերի մի մասն էր և նպատակ ուներ աջակցելու ԵԱՀԿ մասնակից պետություններին՝ միգրացիայի ոլորտում իրենց հանձնառությունների իրականացման գործում:  Ընթացիկ միգրացիոն ճգնաժամի համատեքստում այս ոլորտը  հատուկ ուշադրության  է արժանանում: 


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան