Skip Links

News Item

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկում՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Արդարադատության նախարարության կողմից 2016թ. մարտի 11-ին Երևանում կազմակերպվեց ընտրական նոր օրենսգրքի նախագծի առաջին հանրային քննարկումը:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ընտրություններ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Արդարադատության նախարարության կողմից 2016թ. մարտի 11-ին Երևանում կազմակերպվեց ընտրական նոր օրենսգրքի նախագծի առաջին հանրային քննարկումը:

Հայաստանում ընտրական բարեփոխումների բաց ու  ներառական  գործընթացի կարևորությունն ընդգծող միջոցառմանը ներկա էին ավելի քան հարյուր մասնակից՝ կառավարության և  ընտրական վարչարարության ներկայացուցիչներ, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ,  Ազգային ժողովի անկուսակցական անդամներ, տեղական ընտրական դիտորդություն իրականացնող կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության անձնակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեցին օրենքի նախագիծը, որին հաջորդեց հիմնական  դրույթների քննարկումը: 

«Այս օրենսդրության մշակման հիմնարար սկզբունքն է՝ ապահովել անցումն ամբողջովին համամասնական ընտրական համակարգի՝ միաժամանակ երաշխավորելով բարեփոխված սահմանադրությամբ նախատեսված  կայուն խորհրդարանական մեծամասնություն»,- ասաց Հովհաննիսյանը:

«Կառավարության դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ դոգմա չէ: Մենք ողջունում ենք կառուցողական մեկնաբանություններն ու առաջարկությունները, որոնք կօգնեն մեզ գտնել լուծումներ առկա խնդիրներին և անդրադառնալ այնպիսի մտահոգությունների, ինչպիսին կրկնակի քվեարկությունն է», - ասաց Դավիթ Հարությունյանը: Նա նաև հայտնեց Կառավարության մտադրության մասին՝ ընտրական գործընթացներում ներմուծելու նոր տեխնոլոգիաներ՝ ապահովագրելով քվեարկողի նույնականացման գործընթացը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Բառբառա Դեյվիսը մատնանշեց ընտրական օրենսգրքի ընդգրկուն ու խորհրադակցությունների միջոցով մշակման կարևորությունը. «Այն կօգնի  անդրադառնալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) զեկույցներում ներկայացված առաջնահերթ հանձնարարականներից մեկին՝ ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի հնարավորություններ ընձեռել նման խորհրդակցությունների համար»:

Ընտրական օրենսգրքի նախագիծը ներկայացվել է Կառավարության՝ մարտի 3-ի նիստի ժամանակ և  ուղարկվել  նաև ԺՀՄԻԳ-ին ու  Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին՝ իրավական կարծիքի համար:  Նախատեսվում է, որ նոր օրենքը՝  բարեփոխված Սահմանադրության  անցումային դրույթների հետ մեկտեղ ուժի մեջ կմտնի մինչև  ս.թ. հունիսի 1-ը: