Skip Links

News Item

ԵԱՀԿ աջակցությամբ աշխատաժողով՝ հայկական գյուղատնտեսական ապրանքների նոր շուկաների հեռանկարների թեմայով

2015թ.-ի դեկտեմբերի 21-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազամեկերպեցին ազգային խորհրդաժողով՝ Հայաստանում արտադրվող գուղատնտեսական մթերքի շուկաների ընդլայնման և նոր շուկաների հայտնաբերման թեմայով:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Տնտեսական գործունեություն

2015թ.-ի դեկտեմբերի 21-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազամեկերպեցին ազգային խորհրդաժողով՝  Հայաստանում արտադրվող գուղատնտեսական մթերքի շուկաների ընդլայնման և  նոր շուկաների հայտնաբերման թեմայով:  

Աշխատաժողովին մասնակցեցին  պետական հաստատությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև գործարար համայնքի քառասուն ներկայացուցիչ՝   քննարկելու առկա մարտահրավերներն ու  ներկայացնելու առաջարկություններ  արտահանման և  ներմուծման ոլորտներում  հավասարակշռություն ձեռքբերման և կայուն շուկայական տնտեսություն ձևավորման ուղղությամբ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը  և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորեցին արտահանման համար նախատեսված հայրենական արտադրության գյուղատնտեսական ապրանքների և  հնարավոր նոր շուկաների ձեռքբերման վերաբերյալ՝ «Տտնտեսական հետազոտությունների  և զարգացման աջակցության կենտրոնի» ՀԿ կողմից իրականացված հետազոտության արդյունքները:

Հետազոտությունը, որ իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, ընդհանուր անդրադարձ է կատարում գյուղատնտեսության ոլորտում ներկայիս իրավիճակին,  գյուղմթերքնի արտադրության և արտահանման հնարավորություններին: Հետազոտությունը նաև  ներառում է  մանրամասն վերլուծություն  հայրենական  արտադրության արտաքին հնարավոր շուկաներ՝ Վրաստան,  Եվրոպական Միություն, Եվրասիական տնտեսական միություն արտահանման փաստաթղթաբանության և այլ պահանջների վերաբերյալ:

Ուսումնասիրությունը ներառում է մի շարք առաջարկություններ, թե ինչպես հայ ֆերմերային տնտեսություններըը կարող են ավելի արդյունավետ պլանավորել և արտահանել իրենց արտադրությունը:

Աշխատաժողովը մաս է կազմում մի ծրագրի, որի շրջանակներում դեկտեմբերի 16-ին կազմակերվել է քննարկումներ գոյություն ունեցող իրավական դաշտի, շուկայական հնարավորությունների և Հայաստանի՝  նոր տնտեսական միության մեջ ինտերգրման վերաբերյալ: Նմանատիպ խորհրդակցություն է կազմակերպվել նաև դեկտեմբերի 15-ին, որի շրջանակներում ներկայացվել է փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վիճակագրական վերլուծության նոր մեթոդաբանությունը:

 

Նշված երկու միջոցառումներն էլ կազմակերպվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ: