Skip Links

News Item

ԵԱՀԿ-ն համակազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ Հայաստանում խոսքի և տեղեկատվության ազատության թեմայով

2014 թ. մայիսի 5-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի թեման է՝ «Մամուլի ազատություն. տեղեկատվություն ստանալու իրավունք»-ը :

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մամուլի ազատություն և զարգացում

2014 թ. մայիսի 5-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի թեման  է՝  «Մամուլի ազատություն. տեղեկատվություն ստանալու իրավունք»-ը :

Արդեն չորրորդ տարին է, ինչ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է նմանօրինակ ցուցահանդես:

Ցուցահանդեսի նպատակն է անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման մարտահրավերներին և հնարավորություններին՝ հիշեցնելով կառավարությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և հասարակությանն այս իրավունքի պահպանման գործում իրենց դերի մասին: Ցուցահանդեսին ներկայացված ավելի քան 70 նկար և ծաղրանկար կտպագրվեն մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյն իր խոսքում նշեց. «Հայաստանում մամուլի ազատության համաշխարհային օրվան արդեն երրորդ անգամ եմ մասնակցում: Տպավորիչ է վերջին տարիների ընթացքում ականատես լինել միջոցառման անցկացմանն ու մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին անդրադառնալու կազմակերպիչների հանձնառությունը:»

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հավելեց. «Այս տարի ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ավելի քան 350 թեմատիկ լուսանկարներ և ծաղրանկարներ ենք ստացել: Լուսանկարիչները և նրանց լուսանկարներում պատկերված մարդիկ բարձրաձայնում են լրագրողների հանդեպ բռնության և մամուլի ազատության ոտնահարման շուրջ իրենց անհամաձայնությունը և հաստատում են տեղեկատվության հասանելիության իրենց իրավունքը՝ անկախ իրենց հանդիպող խոչընդոտների և արգելքների:»

Մամուլի ազատության համաշխարհային օրն ամեն տարի մայիսի 3-ին նշվում է ամբողջ աշխարհում՝ մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, տեղեկատվության ազատության երաշխավորումը և ապահովումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը և այլ շահառուների՝ մասնավորապես ԶԼՄ-ների կենտրոնական դերը վերահաստատելու նպատակով: