Skip Links

News Item

ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված քարոզարշավի միջոցով Հայաստանում նշվում է մարդու իրավունքների միջազգային օրը

ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված «Բարձրացրու քո ձայնը՝ հանուն քո իրավունքի» քարոոզարշավը ավարտվեց դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մարդու իրավունքներ

ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված «Բարձրացրու քո ձայնը՝ հանուն քո իրավունքի» քարոոզարշավը ավարտվեց դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը:

Քարոզարշավը, որն իր մեջ ներառեց ֆոտոմրցույթ և ցուցահանդես, մարդու իրավունքների շուրջ բանավեճ և թատերական ներկայացում, հնարավորություն տվեց Հայաստանի քաղաքացիներին ընդլայնել մարդու իրավունքների մասին իրենց գիտելիքները և կիսվել մարդու իրավունքների խթանման և պաշտպանման իրենց անձնական փորձով: Քարոզարշավը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՄԱԿ-ի, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության և Եվրոպայի Խորհդրի երևանյան գրասենյակի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի  կողմից:

Ֆոտոմրցույթի նպատակն էր քաջալերել երիտասարդներին կիսվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց ունեցած փորձով: Հաղթող ճանաչված լուսանկարիչները պարգևատրվեցին նվերներով միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից` 2013 թ.-ի դեկտեմբերի 10-ին կայացած հատուկ արարողության ժամանակ: Բանավեճը, որը տեղի ունեցավ արարողությունից հետո, հնարավորություն ընձեռեց շուրջ 60 երիտասարդների քննարկել մարդու իրավունքներին սպառնացող մարտահրավերները, ինչպես նաև առաջարկել ուղիներ՝ մարդու իրավունքների ապահովմանն ու պաշտպանության համար:

Այս տարի նշվում է Մարդու իրավունքների Վիեննայի դեկլարացիայի և գործողությունների ծրագրի ընդունման 20-ամյակը, որով ստեղծվեց Մարդու իրավունքների գծով գլխավոր հանձնակատարի պաշտոնը, որպես անկախ, հեղինակավոր ձայն, ով քարոզում է մարդու իրավունքների պաշտպանությունը ամբողջ աշխարհում: Նշելով այս օրը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է. «Եկեք ակտիվացնենք մեր ջանքերը, որպեսզի ի կատար դարձնենք մարդու իրավունքներն ու արժանապատվությունը խթանելու և պաշտպանելու մեր հավաքական պարտավորությունը»:

Միջոցառումների ցանկում էր նաև «Ծիածանի գործով դատավարություն» վերնագրով թատերական ներկայացումը, որով կարևորվում են գենդերային հավասարությունը և մարդու իրավունքները:

Այս միջոցառումները եզրափակեցին «Ակտիվության 16-օրյակ ըննդեմ գենդերային բռնության» քարոզարշավը, որը մեկնարկել էր նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ԵԽ երևանայան գրասենյակի կողմից:

Մարդու իրավունքների քարոզարշավը կշարունակվի Հայաստանում գործող միջազգային կառույցների կողմից կազմակերպված բանավեճերի շարքով՝ խթանելու մարդու իրավունքների, խաղաղության և հանդուրժողականության հիմնարար արժեքները:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդունվել է 1948 թ.-ի դեկտեմբերի 10-ին և մինչ օրս այն նշվում է որպես մարդու իրավունքների համաշխարհային օր: http://www.un.org/en/documents/udhr/

Վիեննայի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը ընդունվել է 1993 թ.-ին:

http://www.un.org/en/events/humanrightsday/2013/about.shtml


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան