Skip Links

News Item

ԵԱՀԿ- ն օգնում է խթանել մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում

2013թ. հունիսի 15-ին և 16-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված երկօրյա աշխատաժողովն իր շուրջ համախմբեց մարդու իրավունքների կրթության մասնագետների՝ քննարկելու ավագ դպրոցում <<հասարակագիտություն>> առարկայի դասավանդման չափորոշիչների վերանայումն՝ ի նկատի ունենալով միջազգային լավագույն փորձը:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մարդու իրավունքներ

2013թ. հունիսի 15-ին և 16-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված երկօրյա աշխատաժողովն իր շուրջ համախմբեց մարդու իրավունքների կրթության մասնագետների՝ քննարկելու ավագ դպրոցում <<հասարակագիտություն>> առարկայի դասավանդման չափորոշիչների վերանայումն՝ ի նկատի ունենալով միջազգային լավագույն փորձը:

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից, ՀՀ կրթության ազգային ինստիտուտից մոտ 20 ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակագիտության ուսուցիչներ և մասնագետներ մասնակցեցին սեմինարին:

«Մենք հավատացած ենք, որ միջոցառումը կնպաստի այս ջանքերին և կբարձրացնի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը դպրոցում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Մարդու իրավունքներ դասավանդողների և ուսումնական ծրագիր մշակողների կարողությունների ամրապնդումը և  նրանց՝ բոլոր մակարդակներում ուսանողների համար արդյունավետ ծրագրեր ու դասընթացներ մշակելու գործիքների տրամադրումը գրասենյակի  կողմից Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող գործունեության կարևոր տարրերից է: 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունն միջև հուշագիր է ստորագրվել, որում նախանշված է համագործակցությունն այս ուղղությամբ:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան