Skip Links

Press release

ԵԱՀԿ գրասենյակը հանրությանն է ներկայացնում Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման վերաբերյալ հետազոտություն

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Օրենքի գերակայություն

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի 2012թ. - ԵԱՀԿ մասնակից Պետությունների ներկա իրավիճակի, միջազգային չափորոշիչների և լավագույն փորձի վերլուծությունը գտնվում էր Հայաստանում պրոբացիայի ծառայություն ստեղծելու հետազոտության ուշադրության կենտրոնում, որը ներկայացվեց այսօր Երևանում:

Հետազոտությունը պատրաստվել է «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների խթանման շրջանակներում: Հետազոտության արդյունքները կարող են ծառայել որպես հիմք` Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման ռազմավարական ծրագրի զարգացման համար` 2012-2016թթ. Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրին համահունչ:

«Պրոբացիայի  ծառայության ստեղծումը օգտակար կլինի ողջ հասարակության համար», - ասաց ԵԱՀԿ գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը.  «Մենք հուսով ենք, որ հետազոտությունն ու այսօրվա քննարկումները կօգնեն կառավարությանն ընտրել առավել արդյունավետ ուղին ծառայության ներդրման համար` ապահովելով պատշաճ գործունեությունը»: Նա ընդգծեց գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը:

Հետազոտությունը ներկայացնում է եվրոպական երկրների պրոբացիայի ծառայության տարբեր մոդելներ և վերլուծում դրանց համեմատական առավելությունները: Այն նաև ներառում է Արդարադատության նախարարության, Քրեակատարողական վարչության աշխատակազմի, դատապարտյալների և այլ շահագրգիռ կողմերի հարցման արդյունքները, որոնք անց են կացվել` գնահատելու դատապարտյալների հետ վերականգնողական աշխատանքների իրականացման ներկայիս վիճակը:

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի համագումարի նախագահ Արշակ Գասպարյանը  նշեց. «Պրոբացիայի ծառայության ստեղծումը կարող է նպաստել հանցագործությունների կանխարգելմանը, նվազեցնել կրկնահանցագործությունների թիվը, բարձրացնել ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառելությունը` նպաստելով հասարակության անվտանգությանը»:

Հետազոտությունը տեղադրված է https://www.osce.org/node/97036 կայքէջում:

Նույն ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ գրասենյակը նաև աջակցել է հաշվապահության, տարրական համակարգչային գիտելիքների և անգլերեն լեզվի մասնագիտական դասընթացների կազմակերպմանը Էրեբունի և Կոշ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար: Ամփոփիչ քննությունների և վկայականի տրման արարողությունը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 9- ին:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան