Skip Links

Press release

ԵԱՀԿ գրասենյակը աջակցում է ՀՀ ոստիկանության և ԶԼՄ-ների միջև համագործակցության ամրապնդմանը

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ոստիկանական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի 20, 2012թ. – Այսօր Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա սեմինարի հիմնական նպատակն է ոստիկանության և լրատվամիջոցների միջև արդյունավետ համագործակցության խրախուսումը: Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ ոստիկանությունը:

Մամուլի մոտ 30 ներկայացուցիչներ և 20 ոստիկանության աշխատակիցներ կքննարկեն այնպիսի խնդրահարույց ոլորտների լուսաբանում, ինչպիսիք են քրեական գործերի նախաքննությունը, անչափահասների մասնակցությամբ քրեական գործերը, թմրադեղերի թրաֆիկինգը:

<<Ոստիկանության և մամուլի միջև արդյունավետ համագործակցությունը էական նշանակություն ունի ոստիկանության գործունեության և երկրում ընդհանուր անվտանգության իրավիճակի վերաբերյալ հասարակության ավելի լավ տեղեկացնելու գործում, ինչն իր հերթին կօգնի ոստիկանությանը պայքարել հանցավորության դեմ>>,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  դեսպան Անդրեյ Սորոկինը:

Սեմինարին նաև կմասնակցի Կոսովոյում ԵԱՀԿ առաքելության փորձագետ, ով կկիսվի իր հայաստանյան գործընկերների հետ մամուլի և ոստիկանության միջև համագործակցության  իր փորձով:

ՀՀ ոստիկանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ողջունեց նախաձեռնությունը նշելով. «ԶԼՄ-ների հետ ոստիկանության համագործակցության սերտացումը համահունչ է ոստիկանության թափանցիկության բարձրացմանն ուղղված մեր ջանքերի հետ: Լրագրողները պետք է լավ տեղեկացված լինեն ոստիկանական աշխատանքի առանձնահատկություններին, որպեսզի կարողանան օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել հասարակությանը: Այսօրվա միջոցառման նպատակն է նաև քննարկել այն խնդիրները, ընդհանուր մտահոգությունները և փորձել համատեղ գտնել լուծումներ»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սկսած 2009 թ-ից մի շարք միջոցառումներ է իրականացրել ոստիկանության և մամուլի միջև ավելի սերտ համագործակցություն խթանելու համար: Դրանց թվում են ոստիկանության և  մամուլի ներկայացուցիչների միջև կոլր սեղան քննարկումները ՀՀ մարզերում, մամուլի հետ առնչություն ունեցող ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույցի պատրաստումը, մամուլի և հասարակայնության հարցերով զբաղվող ոստիկանության աշխատակիցների համար  դասընթացները և հանրությանը թարմ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ոստիկանության կայքի նորացումը:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան