Skip Links

Press release

ԵԱՀԿ գրասենյակը կազմակերպում է ոստիկանության բաց դռների օր Հայաստանում

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ոստիկանական գործունեություն

ՎԱՆԱՁՈՐ, Հայաստան, 25 նոյեմբերի 2011թ. – Հայաստանի հյուսիսային մարզերից մեկի` Լոռու մարզկենտրոն Վանաձորում վաղը տեղի կունենա առաջինը ոստիկանության բաց դռների օրերի շարքից, որոնց նպատակն է ամրապնդել ոստիկանության և բնակչության միջև փոխվստահությունը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից, ՀՀ ոստիկանության և “Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն” ՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպած բաց դռների օրերը նախատեսված են երիտասարդության համար`  նրանց հնարավորություն ընձեռելու ավելի լավ ճանաչել ոստիկանական աշխատանքը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի պատասխանատու  Լիլիան Շալառուն նշեց. “Ոստիկանության բաց դռների օրերը նպատակ ունեն ջերմացնելու հարաբերությունները ոստիկանության և Հայաստանի երիտասարդ քաղաքացիների միջև: Միջոցառումը մեր գրասենյակի` Հայաստանում ժողովրդավարական ոստիկանության զարգացմանը նպաստող շարունակական աշխատանքների մի մասն է և մարզերում իրականացվելիք նմանատիպ միջոցառումներից առաջինը”:

Օրվա ընթացքում բարձր դասարանի մոտ 30 աշակերտներ կայցելեն ոստիկանության Վանաձորի բաժինը, որտեղ կծանոթանան ոստիկանության առօրյա աշխատանքին և ոստիկանության ծառայողների հետ կքննարկեն ոստիկանական աշխատանքի մարտահրավերները` բարձրացնելով համայնքի անվտանգության հետ կապված մտահոգություն առաջացնող խնդիրներ:  Նրանք նաև հնարավորություն կունենան փորձելու ոստիկանական սարքավորումները, հատուկ միջոցները և նստել պարեկային մեքենաների մեջ:

Մի շարք փորձագետներ թեմատիկ զրույցներ կվարեն տարբեր խնդիրների շուրջ, այդ թվում` թմրամոլություն, թրաֆիքինգ, կոռուպցիա, ինչպես նաև համայնքային ոստիկանության մոդել: Միջոցառման բոլոր մասնակիցներին կբաժանվեն նաև նշված թեմաներով հատուկ մշակված տեղեկատվական բրոշյուրները, ինչպես նաև հուշանվերներ:

Բաց դռների օրերի կազմակերպման հարցում ոստիկանությանն աջակցությունը տրամադրվում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ուղղված ԵԱՀԿ բազմամյա ծրագրի շրջանակներում:
 


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան