Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացմանը

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Տնտեսական գործունեություն, Բնապահպանական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի 2011թ. - Այսօր Երևանում մեկնարկեց Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների (SHP) ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը, որում ներգրավվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Ծրագիրը նպաստելու է շրջակա միջավայրի կենսունակությանն ու էներգետիկ անվտանգությանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը համատեղ կղեկավարեն ծրագրի աշխատանքային խումբը. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, աջակցել ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստմանն ու մշակել նմուշային ծրագիր:

<<Էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը կարևոր է` ապահովելու էներգետիկ անվտանգությունը>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան. - <<Փոքր ՀԷԿ-երի զարգացումը Հայաստանի գերակայություններից է, որին մենք աջակցում ենք: Երկարաժամկետ տնտեսական օգուտի և երկրի կայուն զարգացման երաշխավորման համար կարևոր է հաշվի առնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման բնապահպանական և սոցիալական ներգործությունը, և այս նոր ծրագիրը կօգնի իշխանություններին այս հարցում>>:

ԵԱՀԿ կողմից համատեղ ղեկավարած աշխատանքային խումբը, որում ներգրավված են ՀՀ բնապահպանության,  տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ, կդիտարկի փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական նոր ստանդարտների կիրառումը, կքննարկի այնպիսի հարցեր, ինչպիք են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումը, հանրային կառուցողական մասնակցության բարձրացման ուղիներ:

Ծրագիրը կշարունակվի մինչև 2014թ.: Այն ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում Նորսք Էներջի /Norsk Energi/ խորհրդատվական ընկերության կողմից:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան