Skip Links

Press release

ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված` անչափահասների գործերով դատավարությունների դիտարկման արդյունքների քննարկում Երևանում

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Օրենքի գերակայություն

ԵՐԵՎԱՆ, 1 Նոյեմբերի 2011թ. – Այսօր Երևանում ներկայացվեց և քննարկվեց անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցը:

Զեկույցը անդրադառնում է թվով քառասունհինգ գործի, որոնցում որպես ամբաստանյալներ ներգրավված են անչափահասները: Այն նաև վերլուծում է              ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների համագործակցությունը`  անչափահասների արդարադատության համակարգի կատարելագործման ճանապարհին ընկած բացերը բացահայտելու  և առաջարկություններ ներկայացնելու համար: Ծրագիրն իրականացվել է <<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը նշեց. <<Իրավախախտ երեխաները, կարիք ունեն պաշտպանվածության և ոչ միայն կառավարության կողմից, այլ նաև ողջ հասարակության: Կանխարգելմանը զուգահեռ` պետք է լինի ազատազրկմանը այլընտրանք առաջարկող քաղաքականություն: Մենք հույս ենք տածում, որ այս զեկույցը օգտակար և գործնական նշանակություն կունենա մեր հայ գործընկերների համար` համատեղելու և կրկնապատկելու իրենց ջանքերն` ուղղված երեխաների իրավունքների ու լավագույն շահերի պաշտպանության ամրապնդմանը:

Մասնակիցները նաև քննարկեցին <<Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում. օրենքի հետ կոնֆլիկտ ունեցած անչափահասների տեսակետների>> վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել է <<Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ>> ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության նպատակն է նպաստել երեխաների մասնակցությանը և գնահատել անչափահասների արդարադատության համակարգը երեխաների տեսանկյունից: Այն հանդիսանում է  ՄԱԿ-Ի մանկական հիմնադրամի (UNICEF) հովանավորությամբ իրականացված`<<Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումների գնահատման>> վերաբերյալ հետազոտության մաս (//www.osce.org/hy/yerevan/84570):

<<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելեց. <<Անչափահասների հանցավորությունը Հայաստանում բավականին ցածր է` համեմատած շատ այլ երկրների հետ, այնուամենայնիվ դեռևս անհրաժեշտ է ունենալ անչափահասների արդարադատության համակարգ, որտեղ երիտասարդ իրավախախտ երիտասարդների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում: Անհրաժեշտ է ունենալ հատուկ դատավորներ, քննիչներ, մասնագետներ դատական վարույթների  ընթացքում. սա մի համակարգ է, որը երկար ժամանակ կիրառվում է այլ երկրներում և արդյունավետ է համարվել>>: 

Միջոցառմանը մասնակցեցին դատական իշխանության, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փաստաբաններ:

Դիտարկումն իրականացվել է Հայաստանի երեք քաղաքներում` Երևանում, Վանաձորում և Գյումրիում: Ծրագրի շրջանակներում գրասենյակը նաև աջակցել է թեժ գծի աշխատանքին, որը անվճար իրավաբանական խորհրդատվություն էր տրամադրում քաղաքացիներին, այդ թվում` անչափահասներին և նրանց հարազատներին:

Զեկույցի Էլեկտրոնային տարբերակը տեղադրված է` //www.osce.org/hy/yerevan/84568 :

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին, հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան