Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն ներկայացնում է իրավապահ մարմինների համար թրաֆիքինգի դեմ պայքարի դասընթաց ուսուցանողների մեթոդաբանություն-ձեռնարկ

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Թրաֆիքինգի դեմ պայքար, Ոստիկանական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 26 Հոկտեմբեր 2011թ. - Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ և ԱՄԿ աջակցությամբ հրատարակված` իրավապահ մարմինների համար թրաֆիքինգի դեմ պայքարի դասընթաց ուսուցանողների մեթոդաբանություն-ձեռնարկը:

Ձեռնարկը պատրաստել է ազգային փորձագետների խումբը`  տարածաշրջանային բազմամյա ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը` Եվրամիության ֆինանսավորմամբ: Այն նախատեսված է իրավապահ մարմիններին, դատախազներին, ոստիկաններին, դատավորներին, սահմանապահներին և աշխատանքի տեսուչներին ուսուցանողների համար:

“ԵԱՀԿ-ն աջակցում է  պետական մարմինների և քաղաքացիական հասարակության` թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերին` մասնավորապես իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդմանն ու ուղղորդման ազգային մեխանիզմի իրականացման բարելավմանը: Սույն մեթոդաբանությունը կարող է օգնել ներդնել ավելի համակարգված և շարունակական մոտեցումներ Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների`  թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում վերապատրաստման գործում”, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրան:

Ձեռնարկը ներկայացնում է իրավապահ մարմինների ներգրավման կոնկրետ ոլորտների նկատմամբ կիրառելի համապարփակ մեթոդաբանություն, համապատասխան իրավական հիմքերը, ներառում է ուսումնական նյութեր, տրամադրում  դասավանդման մեթոդների վերաբերյալ առաջարկություններ և նկարագրում թրաֆիքինգի, շահագործման և այլ առնչվող հանցագործությունների դեմ պայքարի լավագույն փորձը: Ձեռնարկում ներկայացված մեթոդաբանությունն արդեն փորձարկվել է գործնական դասընթացների ընթացքում:

Իրավապահ մարմինների  կարողությունների հզորացումը գրասենյակի առաջնահերթություններից մեկն է և որպես Հայաստանի 2010-2012 թթ Թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչներից:

Հրատարակության էլեկտրոնային տարբերակը տեղակայված է` 
//www.osce.org/hy/yerevan/84288