Skip Links

Press release

Կենսունակ տրանսպորտը և էներգիան` ԵԱՀԿ և Լիտվայի նախագահության նախաձեռնած լուսանկարչական մրցույթի թեմա

Date:
Place:
VIENNA
Source:
OSCE Chairpersonship, OSCE Secretariat
Fields of work:
Տնտեսական գործունեություն, Բնապահպանական գործունեություն, Արդյունավետ կառավարում

Վիեննա, 6 հունիսի 2011թ. – ԵԱՀԿ-ն` Լիտվայի իր նախագահության հետ համատեղ հայտարարում է  լուսանկարչական մրցույթ` բարձրացնելու կայուն էներգիայի և տրանսպորտի կարևորության մասին իրազեկությունը:

Մրցույթը կազմակերպվում է ԵԱՀԿ ամենամյա տնտեսական և բնապահպանական ֆորումի շրջանակներում, որի թեման այս տարի կլինի էներգետիկ և տրանսպորտային զարգացումը: Ֆորումի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Պրահայում սեպտեմբերի 14-16-ը:

Ճշմարիտ անվտանգությունը պահանջում է ոչ միայն ռազմական սպառնալիքի բացառում, այլև անվտանգ միջավայր, բավարար տնտեսական հնարավորություններ և մարդու իրավունքների հարգանք: Շրջակա միջավայրի համար  բարենպաստ էներգարդյունաբերության ու կայուն տրանսպորտի ապահովման  եղանակների հայտնաբերումը կենսական է մեր ապագայի համար:

ԵԱՀԿ լուսանկարչական մրցույթը հրավիրում է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչներին ԵԱՀԿ տարածաշրջանից` ներառյալ համագործակցության գործընկեր պետություններից, մինչև հուլիսի 31-ը ներկայացնել կայուն էներգետիկ և տրանսպորտային զարգացման կարևորությունը լուսաբանող ֆոտոներ:

Մրցույթի կանոնների և հայտերի մասին մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է հետևյալ կայքէջում` //www.osce.org/eea/photo2011:

Միջազգային ժյուրին կընտրի երկու հաղթող մասնակից, իսկ երրորդ մրցանակակիրը կընտրվի օնլայն քվեարկությամբ: Առաջին մրցանակակիրը կստանա Պրահա ուղևորության հրավեր` մասնակցելու 2011թ. սեպտեմբերի  14-16-ի ֆորումի շրջանակներում պարգևատրման արարողությանը և լուսանկարչական սարքավորումներ`որպես մրցանակ: Ճանապարհորդական, վիզայի և կացարանի ծախսերը հոգում են մրցույթի կազմակերպիչները:

Երկրորդ և երրորդ դափնեկիրներին կշնորհվեն լուսանկարչական սարքավորումներ:

Եզրափակիչ տասներկու լուսանկարների ընտրանին և հաղթողները կներկայացվեն Պրահայում ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ֆորումի ժամանակ: