Skip Links

Press release

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպում է Հայաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ Երևան կատարած այցի շրջանակներում

Date:
Place:
ԵՐԵՎԱՆ
Source:
OSCE Secretary General

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի 2017թ. - ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևան կատարած այցի ընթացքում:

«Ես օգտակար քննարկումներ ունեցա նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ՝ Հայաստան և ԵԱՀԿ շարունակական համագործակցության հնարավորությունների վերաբերյալ՝ 2017թ. օգոստոսի 31-ից երևանյան գրասենյակի գործունեության դադարեցմանն ի հաջորդում», - ասաց Զանիեն:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ իր այցը Երևան նշան է ԵԱՀԿ շահագրգռվածության՝ շարունակելու կազմակերպության ներգրավվածությունը Հայաստանի հետ ԵԱՀԿ առկա հանձնառություններին համահունչ՝  անվտանգության բոլոր երեք չափումներում՝ ռազմա-քաղաքական, տնտեսական և բնապահպանական և մարդու իրավունքների:

«Ես կցանկանայի ականատես լինել գրասենյակի ձեռքբերումների հնարավորինս պահպանմանն ու խրախուսմանն», - ընդգծեց Զանիեն:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հաջորդում է ամիսներ տևած

բանակցություններին և լայնածավալ ջանքերին՝ ԵԱՀԿ 2016թ. Գերմանիայի նախագահության և ներկայիս՝ Ավստրիայի նախագահության կողմից գործադրված՝ հանգուցալուծելու գրասենյակի մանդատի երկարաձգման հետ կապված փակուղին:

Զանիեն այցելեց երևանյան գրասենյակ՝ հանդիպելու աշխատակազմի հետ և պատվելու նրանց նվիրվածությունն ու բարձր մակարդակի մասնագիտական ​​աշխատանքը:

2000թ. հիմնադրումից ի վեր՝ Երևանյան գրասենյակի գործունեությունն ի թիվս այլոց ներառել է՝ աջակցություն ոստիկանության բարեփոխումներին, աջակցության ազգային օրենսդրության և կանոնակարգերի բարեփոխման ջանքերին՝ ներգործելու ձեռնարկատիրական գործունեությանն ու քաղաքացիների առօրյա կյանքին: 2006թ. ստեղծվել է ծրագրերի իրականացման ներկայություն Սյունիքի մարզում՝ նպաստելու կայուն զարգացմանը:


Contacts

Communication and Media Relations Section

OSCE Secretariat