Մոդել ԵԱՀԿ համաժողով
Conference
- Date:
- Location:
- Գյումրի, Հայաստանի Շիրակի մարզ
- Organized by:
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
- Source:
- OSCE Office in Yerevan (closed)
- Fields of work:
- Ժողովրդավարացում, Կրթություն
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է Մոդել ԵԱՀԿ համաժողով Գյումրիում ս.թ. մայիսի 1-2-ին:
Ընտրված դիմորդները կստանան համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ինչպես նաև կմասնակցեն մի շարք դասախոսությունների և նախապատրաստական գործնական դասընթացների՝ ԵԱՀԿ-ի գործունեության, բանակցություններ վարելու և հրապարակային խոսքի թեմաներով:
Մոդել ԵԱՀԿ համաժողովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի կրկնօրինակումն է, որտեղ մասնակիցները հանդես են գալիս որպես ԵԱՀԿ մասնակից պետությունների <<դեսպաններ>>:
Հետաքրքրված երիտասարդները կարող են դիմել մասնակցության համար՝ լրացնելով և ուղարկելով կից կից դիմումաձևը մինչև ս.թ. փետրվարի 28-ի, ժամը՝ 18.00:
Միջոցառման վերաբերյալ հայտարարությունը/պաստառը կարող եք գտնել այստեղ: