Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն
Ceremony
- Date:
- Location:
- Երևան, Հայաստան
- Organized by:
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ԱՄՆ դեսպանատուն, ԵՄ պատվիրակություն, Բրիտանական դեսպանատուն, Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակ, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ, "Քաունթերփարթ ինթերնեշնլ"
- Source:
- OSCE Office in Yerevan (closed)
- Fields of work:
- Մարդու իրավունքներ
ԵԱՀԿ-ն և միջազգային գործընկերները իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների, համայնքային ծառայության և ազատ խոսքի խթանման դիրքերից: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը մի շարք օտարերկրյա առաքելությունների առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012թ.-ից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: