Մոդել ԵԱՀԿ համաժողով
Conference
- Date:
- Location:
- Հայաստան
- Organized by:
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
- Source:
- OSCE Office in Yerevan (closed)
- Fields of work:
- Ժողովրդավարացում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում է դիմումների ընդունում 2014թ. նոյեմբերի 19-21 Հայաստանում կայանալիք Մոդել ԵԱՀԿ համաժողովին մասնակցելու համար: Հետաքրքրված երիտասարդները պետք է լրացնեն և ուղարկեն կից դիմումաձևը մինչև ս.թ. հուլիսի 15-ի ժամը՝ 18.00: Ընտրված դիմորդները կստանան համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ինչպես նաև կմասնակցեն մի շարք դասախոսությունների և նախապատրաստական գործնական դասընթացների՝ ԵԱՀԿ-ի գործունեության, բանակցություններ վարելու և հրապարակային խոսքի թեմաներով: Մոդել ԵԱՀԿ համաժողովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի կրկնօրինակումն է, որտեղ մասնակիցները հանդես են գալիս որպես ԵԱՀԿ մասնակից պետությունների <<դեսպաններ>>: