Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն վերապատրաստում է մարդու իրավունքներ ուսուցանողներին Հայաստանում

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Կրթություն, Մարդու իրավունքներ

Աղվերան, Հայաստան, ապրիլի 19, 2013թ. – Այսօր Աղվերանում մեկնարկած եռօրյա դասընթացի շրջանակներում ուսուցիչների վերապատրաստում իրականացնող մասնագետները կուսումնասիրեն, թե ինչպես կազմակերպել մարդու իրավունքների կրթությունը՝ այն աշակերտների առօրյա կյանքին առավել համապատասխանեցնելու նպատակով:

«Դպրոցը և կրթական համակարգը վճռորոշ նշանակություն ունեն ապագա սերունդներին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կրթելու հարցում: Զարգացնելով մարդու իրավունքների ուսուցումը` մենք կարող ենք օգնել երիտասարդներին իրագործել և պաշտպանել իրենց իրավունքները առօրյա կյանքում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: 

Հայաստանի տարբեր շրջաններից միջնակարգ դպրոցների հասարակագիտության մոտ 35 ուսուցիչ-վերապատրաստողներ և կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ կքննարկեն միջնակարգ դպրոցում մարդու իրավունքների կրթության ծրագրման, իրականացման և գնահատման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները:  

Մարզերում այնուհետև կանցկացվեն մեկօրյա աշխատաժողովներ, որոնց նպատակն է դիտարկել դասընթացի ազդեցությունը կրթական գործընթացի վրա, ինչպես նաև օգնելու տարածել ձեռքբերած հմտությունները դասավանդողների ավելի լայն շրջանակներում:  

Դասընթացը իրականացվում է Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի՝ Սիվիթասի (CIVITAS) կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցներին նաև կներկայացվի միջնակարգ դպրոցներում մարդու իրավունքների կրթության վերաբերյալ ուղեցույցը, որը մշակվել և վերջերս հանրությանն է ներկայացվել ԵԱՀԿ Ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից //www.osce.org/ru/odihr/97574: 

Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներն ու թեմաները միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրում ներառվել են (8-10-րդ դասարաններ) 2001թ.: 2010թ. ի վեր ԵԱՀԿ-ն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ  կրթության ոլորտներում մարդու իրավունքների կրթությունը զարգացնելու նպատակով:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան