Skip Links

Media advisory

ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը կհանդիպի Համբուրգում, Գերմանիայում դեկտեմբերի 8-9-ին: Լրատվամիջոցների հավատարմագրումը սկսված է

Date:
Place:
ՀԱՄԲՈՒՐԳ
Source:
OSCE Chairpersonship

ՀԱՄԲՈՒՐԳ, 18 հոկտեմբերի, 2016 - ԵԱՀԿ նախարարների 23-րդ խորհրդի նիստը կկայանա 2016 թվականի դեկտեմբերի 8-ին և 9-ին, Համբուրգում՝ Գերմանիայում:

Միջոցառումը տեղի կունենա 2016 թ. ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով:

Նախարարների խորհուրդը ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող և կառավարող մարմինն է: Հանդիպումը, որ տեղի է ունենում տարին մեկ անգամ, ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների արտգործնախարարներին հնարավորություն է տալիս դիտարկել և գնահատել Կազմակերպության գործունեությունը և ամրապնդել ԵԱՀԿ շրջանակներում անվատնգության հարցերով երկխոսությունը:

Լրագրողները հրավիրվում են լուսաբանելու Նախարարների խորհրդի հանդիպումը, որը կկայանա Համբուրգ Մեսսեում (Hamburg Messe, Messeplatz 1): Լրատվամիջոցների ներկայացուցիչները Նախարարների խորհրդի անցկացման վայր կարող են մուտք գործել Արևմտյան Մուտքից (”Eingang West”), ուր կարելի է հասնել Sternschanze (մետրո և քաղաքային երկաթուղի) հանրային տրանսպորտի կանգառից:

Լրատվամիջոցների նախօրոք հավատարմագրումը պարտադիր է: Հավատարմագրումը տեղի է ունենում ինքնուրույն գրանցվելու միջոցով՝ տրամադրված էլեկտրոնային հասցեով:

Խնդրում ենք գրանցվել presse@diplo.de էլեկտրոնային հասցեով՝ տրամադրելով հետևյալ ինֆորմացիան.

Անուն/ազգանունը, ծննդյան վայրը և ամսաթիվը, անձնագրի համարը և քաղաքացիությունը, փոստի հասցեն, էլեկտրոնային հասցեն, լրատվամիջոցի երկիրը և անունը: Գրանցումներն ընդունվում են միայն անգլերեն և գերմաներեն լեզուներով:

Գրանցվելու վերջնաժամկետն է՝ 30 նոյեմբերի, 2016, ժամը՝ 18:00:

Նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում կլինի լուսանկարահանման հնարավորություններ սահմանափակ հասանելիությամբ (pool arrangement): Կարճ լուսանկարահանման հնարավորությունների ցանկը կտրամադրվի առանձին, ըստ նախատեսված կարգի: Հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք  ներկայացնել մեկ կամ մի քանի կարճ լուսանկարահանման նախապատվություն presse@diplo.de էլեկտրոնային հասցեով:

Այն լրագրողները, որոնք արդեն հավատարմագրված են ԵԱՀԿ տարբեր վայրերում, այնուամենայնիվ, պետք է անցնեն հատուկ հավատարմագրման կարգ Նախարարների խորհրդի համար, վերոնշյալ կարգի համաձայն:

Վիզային պահանջները պետք է կատարվեն նախքան Գերմանիա ժամանումը: Այն լրագրողները, որոնց անհրաժեշտ է մուտքի արտոնագիր, պետք է իրենց դիմումը ներկայացնեն իրավասու մարմիններին նախատեսված ճանապարհորդության ամսաթվից առնվազն երկու շաբաթ առաջ:

Հյուրանոց. Մինչև 2016 թ. հոկտեմբերի 24-ը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ամրագրել հյուրանոցային սենյակներ Համբուրգում 2016 թ. դեկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակաշրջանում՝ տրամադրված օնլայն ամրագրման պլատֆորմի միջոցով (INTERPLAN): https://interplan.eventsair.com/hh-osze16/press/Site/Register :

2016 թ. հոկտեմբերի 24-ից հետո այս օնլայն հարթակը փակ կլինի և հյուրանոցի ամրագրումը կկատարվի ամրագրման հիմնական եղանակներով:

Լրատվամիջոցների հարմարությունների, հավատարմագրման կարգի, հյուրանոցների ամրագրման և վիզային պահանջների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://www.osce.org/cio/275346 հասցեով:

Կոնտակտներ:

ԵԱՀԿ Հաղորդակցության և լրատվամիջոցների հետ կապերի բաժին

ԵԱՀԿ Քարտուղարությաւն

Գրասենյակ: + 43 1 514 36 6756 
(08:30-17:30 Վիեննայի ժամանակով, աշխատանքային օրերին)

Բջջային: + 43 676 71 74 592 
(Հրատապ և աշխատանքային ժամերից դուրս հարցումների համար)
press@osce.org

Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվության բաժին, Բեռլին

Գրասենյակ: +49 30 1817 2056

(08:30-17:30 Բեռլինի ժամանակով, աշխատանքային օրերին)

presse@diplo.de

 

Holger Dreiseitl

 

Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության մամլո խոսնակ

Գերմանիայի մշտական ներկայացուցչություն ԵԱՀԿ-ում, Վիեննա

Gauermanngasse 2-4

1010 Վիեննա

Ավստրիա

Հեռախոս: +43 17 11 54 167

Բջջային: +43 66 48 01 54 167

holger.dreiseitl@diplo.de


Contacts

Communication and Media Relations Section

OSCE Secretariat