Skip Links

News Item

Դատական գործերի և ընթացակարգերի լուսաբանման թեմայի շուրջ դասընթաց՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ

Դատական համակարգը և ընթացակարգերը, դատական անկախության հետ կապված հարցերը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` լրագրողների համար կազմակերպված դասընթացի կիզակետում էին, որը տեղի ունեցավ Աղվերանում 2014թ.-ի փետրվարի 15-16-ին:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մամուլի ազատություն և զարգացում, Օրենքի գերակայություն

Դատական համակարգը և ընթացակարգերը, դատական անկախության հետ կապված հարցերը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` լրագրողների համար կազմակերպված  դասընթացի կիզակետում էին, որը տեղի ունեցավ Աղվերանում 2014թ.-ի փետրվարի 15-16-ին:

Դասընթացի նպատակն էր արհեստավարժ լուսաբանման միջոցով ապահովել Հայաստանում դատական համակարգի թափանցիկությունը: Դատական համակարգի և ընթացակարգերի մասին իրենց  գիտելիքները ընդլայնելու համար սեմինարին մասնակցեց մոտ քսանհինգ լրագրող:

Հայաստանի դատական դեպարտամենտի ներկայացուցիչները և  վերաքննիչ դատարանի դատավորը խոսեցին կարգավորման ընթացակարգերի, Արդարադատության խորհրդի և իր կարգապահական հանձնաժողովի, Դատավորների միության և դատական հաշվետվողականության հետ կապված հարցերի մասին:

Մասնակիցները դիտարկեցին դատական համակարգի արհեստավարժ լուսաբանման առանձնահատկությունները, հանրությանը դատարանների աշխատանքն ավելի լավ ներկայացնելու ուղիները, դատական գործերի  լուսաբանման  և հանրային վստահության ամրապնդման  մարտահրավերները:

Միջոցառումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի՝ Հայաստանում դատական անկախության խթանմանն ուղղված ջանքերի մաս է:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան