Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն

Ceremony

Дата:
Местоположение:
Երևան, Հայաստան
Организатор:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ԱՄՆ դեսպանատուն, ԵՄ պատվիրակություն, Բրիտանական դեսպանատուն, Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակ, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ, "Քաունթերփարթ ինթերնեշնլ"
Источник:
OSCE Office in Yerevan (closed)
Направления деятельности:
Մարդու իրավունքներ

ԵԱՀԿ-ն և միջազգային գործընկերները իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների, համայնքային ծառայության և ազատ խոսքի խթանման դիրքերից:  Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը մի շարք օտարերկրյա առաքելությունների առաջին համատեղ նախաձեռնությունն  էր, որով 2012թ.-ից  նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: