Skip Links

News Item

ԵԱՀԿ-ն օգնում է բարելավել Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի թափանցիկությունը

2013թ. փետրվարի 5-ին Երևանում ԶԼՄ-ներին և միջազգային հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որի նպատակն է հնարավոր դարձնել Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստերի վեբ հեռարձակումը:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ընտրություններ

2013թ. փետրվարի 5-ին Երևանում ԶԼՄ-ներին և միջազգային հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որի նպատակն է հնարավոր դարձնել Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստերի վեբ հեռարձակումը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրել է տեխնիկական աջակցություն, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը դիտեն ԿԸՀ քննարկումները օնլայն ուղիղ եթերում և ձայնագրված նիստերը հանձնաժողովի կայքում www,elections.am:

<<Հավատացած եմ, որ այս նախաձեռնությունը կհանգեցնի հանձնաժողովի աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ - ների աշխատանքը կդարձնի ավելի հեշտ` ի վերջո նպաստելով ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Այս նախաձեռնությունը մաս է կազմում ԿԸՀ-ին ավելի լայն աջակցության` ապահովելու թափանցիկ ընտրական վարչարարություն և հետամուտ լինելու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկություններին:

Ծրագրի իրականացման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES)`  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան