Skip Links

News Item

Հայաստանում միջխորհրդարանական համագործակցության և դիվանագիտության վերաբերյալ կլոր սեղան` ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ

2012թ. դեկտեմբերի 8-ից 10-ը ք. Ծաղկաձորում տեղի ունեցավ միջխորհրդարանական համագործակցության և դիվանագիտության թեմայի շուրջ կլոր սեղան քննարկում` կազմակերպված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)

2012թ. դեկտեմբերի 8-ից 10-ը ք. Ծաղկաձորում տեղի ունեցավ միջխորհրդարանական համագործակցության և դիվանագիտության թեմայի շուրջ կլոր սեղան  քննարկում` կազմակերպված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ:
 

Միջոցառման մասնակից մոտ հիսուն խորհրդարանականներ բանավիճեցին խորհրդարանական դիվանագիտության դերի վերաբերյալ` ինչպես նաև մարտահրավերների մասին այնպիսի միջխորհրդարանական հիմնական մարմիննների հետ աշխատանքում, որոնց Հայաստանն անդամակցում է, ինչպիսիք են ԵԱՀԿ ԽՎ, Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ, ՀԱՊԿ, <<Եվրոնեստ>>, ՍԾՏՀ (Սևծովան տնտեսական համագործակցության կազմակերպություն), ՆԱՏՕ խորհրդարանական  մարմինները: Միջոցառումն իրականացավ  Ազգային ժողովի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:
 

Միջազգային և տեղական փորձագետները նորընտիր պատգամավորներին  ներկայացրեցին միջխորհրդարանական գործակցության և դիվանագիտության  լավագույն փորձը` նպատակ ունենալով հզորացնելու ՀՀ օրենսդիր մարմնի դերը երկրի դիվանագիտական աշխատանքներում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և Ազգային ժողովի արտաքին գործերի   մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նախաձեռնությունը ԵԱՀԿ գրասենյակի` Հայաստանի խորհրդարանի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացնմանն ուղղված ծրագրի մաս է կազմում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով ավագ օգնական Գայանե Տեր-Ստեփանյանին` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5407, բջջ.` (091) 012603:


Contacts

Gayane Ter-Stepanyan, OSCE Office in Yerevan

Senior Press and Public Information Assistant

OSCE Office in Yerevan

64/1 Sundukyan Street
0012
Yerevan
Armenia

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան