Skip Links

News Item

Երրորդ կողմի մասնակցությունը դատավարություններում` Հայաստանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված միջոցառման ուշադրության կենտրոնում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 2012թ. դեկտեմբերի 4-ին անցկացրեցին եր¬րորդ կող¬մի մաս¬նակցությունը ներպետական և միջազգային դատավարություններում` մասնավորապես Հայաս¬տա¬¬¬նում amicus curiae («դատարանի ընկեր») համառոտագրերի ներկայացման թե¬մա¬¬յով քննար¬կում:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Օրենքի գերակայություն

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 2012թ. դեկտեմբերի 4-ին  անցկացրեցին   եր¬րորդ կող¬մի մաս¬նակցությունը ներպետական և միջազգային դատավարություններում` մասնավորապես Հայաս¬տա¬¬¬նում amicus curiae   («դատարանի ընկեր») համառոտագրերի ներկայացման թե¬մա¬¬յով քննար¬կում:

Միջոցառմանը բացման ելույթով հանդես եկան  ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը և ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը:

Ներկայացուցիչներ դատաիրավական համակարգից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հասարակական և միջազգային կազմակերպութ¬յուն¬ներից, քննարկեցին մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների` amicus համառոտագրերի  ներկայացման  փորձը` այդ թվում նաև ՄԻԵԴ փորձը, գրավոր դիտարկումներ և կարծիքներ  ներկայացնելու ավելի լայն հարթակներ ձևավորելու ուղիները: Միջոցառմանը ներկայացվեցին և քննարկվեցին Փաստաբանների պալատի գիտա-վերլուծական կենտրոնի կողմից  2012թ. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված գրավոր մեկնաբանությունները:

Հայաստանում «Amicus curiae» պրակտիկան խրախուսելու  ջանքերն ուղղված են նպաստելու դատական որոշումների  արդյունավետության բարձրացմանը և հզորացնելու փաստաբանների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները` դատարանին ներկայացնելու արժեքավոր իրավական փաստարկներ` ներառյալ երրորդ կողմի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով ավագ օգնական Գայանե Տեր-Ստեփանյանին` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5407, բջջ.` (091) 012603:


Contacts

Gayane Ter-Stepanyan, OSCE Office in Yerevan

Senior Press and Public Information Assistant

OSCE Office in Yerevan

64/1 Sundukyan Street
0012
Yerevan
Armenia

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան