Skip Links

News Item

Հայաստանի ոստիկանության նոր վեբ կայքը գործարկվեց ԵԱՀԿ աջակցությամբ

Սեպտեմբերի 28-ին գործարկվեց Հայաստանի ոստիկանության նոր պաշտոնական վեբ կայքը, որը մշակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ոստիկանական գործունեություն

Սեպտեմբերի 28-ին գործարկվեց Հայաստանի ոստիկանության նոր պաշտոնական վեբ կայքը, որը մշակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Նորացված կայքը` www.police.am, նպատակ ունի ապահովել ոստիկանության գործունեության  վերաբերյալ  առավել թափանցիկություն և մեծացել ոստիկանի և քաղաքացու միջև համագործակցությունը: Կայքը տրամադրում է ոստիկանության ամենօրյա գործունեության, ոստիկանության բյուջեի, թափուր աշխատատեղերի  հայտարարությունների ամբողջական նկարագիր և տեղեկություններ  ոստիկանական կառույցների, բարեփոխումների և ոստիկանների նոր կրթական համակարգի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է ոստիկանության <02> հեռուստահաղորդումը, թերթը և ռադիոն:

Կայքը ներկայացնում է Հայաստանի ոստիկանության մարզային ստորաբաժանումների քարտեզ` հագեցած համապատասխան տեղեկատվությամբ: Քաղաքացիները կարող են գտնել տեղեկություններ իրենց համայնքի ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ, ինչպես նաև տարբեր դիմումաձևերի նմուշներ: Թեժ գծի հեռախոսահամարը հնարավոր է դարձնում  քաղաքացիների համար անհապաղ տեղեկացնել ոստիկանությանը ցանկացած խնդրի վերաբերյալ, իսկ կայքի <<Աջակցություն քաղաքացիներին>> բաժինը  քաղաքացիներին հնարավորություն է տալիս ոստիկանության ներքին վերահսկողության մարմնին հաղորդել դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները անօրինական գործողություն են կամ անպատշաճ վարվելակերպ են ցուցաբերել: Այն նաև տրամադրում է համընդհանուր  անվտանգության հետ առնչվող տեղեկատվություն:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցել է Հայաստանի ոստիկանությանը համայնքային ոստիկանության ներդրմանը, ոստիկանության կրթության ոլորտում բարեփոխումներին  և հասարակական կարգի արդյունավետ պահպանման գործում:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան