Skip Links

News Item

Հայաստանի ուսուցիչները ավարտել են մարդու իրավունքների մեկամյա ուսուցողական ծրագիրը` ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ

Հայաստանի տարբեր մարզերի միջնակարգ դպրոցներից քսան երկու հասարակագիտության առարկայի ուսուցիչներ մասնակցում են վեցօրյա դասընթացի, որն ավարտվում է վաղը Ծաղկաձորում` Կոտայքի մարզում:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մարդու իրավունքներ

Հայաստանի տարբեր մարզերի միջնակարգ դպրոցներից քսան երկու հասարակագիտության առարկայի ուսուցիչներ մասնակցում են վեցօրյա դասընթացի, որն ավարտվում է վաղը Ծաղկաձորում` Կոտայքի մարզում:

Դասընթացը ամփոփիչ մաս է կազմում մեկամյա ուսուցողական ծրագրի, որը կազմակերպել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) մարզային հասարակական կազմակերպությունը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, նպատակ ունենալով կատարելագործելու հասարակագիտության ուսուցիչների մարդու իրավունքների և իրավական գիտելիքները և գործնական հմտությունները:

Ծրագիրը սկսվել է 2011թ. հուլիսին երեքշաբաթյա ինտենսիվ դասընթացով, որի ընթացքում ուսուցիչներին ներկայացվել են դասավանդման մեթոդները: Դասընթացի հիմնական թեմաները ընտրվել էին պետական կրթական ծրագրին համապատասխան: Մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի վերաբերյալ դասախոսությունները վարում էին տեղի փորձագետներ և տարբեր միջազգային կազմակերպությունների` այդ թվում ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և <Փրկեք երեխաներին> հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ` հատուկ ուշադրություն դարձնելով երեխայի իրավունքներին: Ուսուցողական ծրագիրը շարունակվել է մեկ տարի հեռահար ուսուցման ձևով և կավարտվի այս դասըթացով, որի ընթացքում մասնակիցները կհանձնեն քննություններ և կպարգևատրվեն վկայագրերով:

Ծրագիրն իրականացվում է 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ գրասենյակի ու ՀՀ գիտության և կրթության նախարարության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում, որի նպատակներից մեկն է խթանել երկրում մարդու իրավունքների կրթությունը բոլոր մակարդակներում:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան