Skip Links

Press release

Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ

Date:
Place:
YEREVAN
Source:
OSCE Office in Yerevan (closed), OSCE Office for Democratic Institutions and Human Rights
Fields of work:
Ժողովրդավարացում, Մարդու իրավունքներ, Օրենքի գերակայություն

Երևան, 17 փետրվարի2011թ.-  Այսօր Երևանում ԵԱՀԿաջակցությամբ կազմակերպված քննարկման առանցքում էին Հայաստանումկրոնի կամ դավանանքի ազատությունը կարգավորողօրենսդրականդաշտին առնչվողխնդիրները, ինչպեսնաև օրենքի նախագծերի վերաբերյալ ՎենետիկիհանձնաժողովիևԵԱՀԿ/ ԺՀՄԻԳտրամադրած իրավականկարծիքը` հետամուտ օրենսդիր դաշտի բարեփոխման:

ԵԱՀԿ գրասենյակը կազմակերպել էր միջոցառմումը «Գործընկերությունհանունբացհասարակության» եւՄԱԿ-իՀանրային տեղեկատվական վարչության երևանյանգրասենյակիհետ համատեղ:

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյինը, պետական  մարմինների, քաղաքացիական հասարակության, կրոնական կազմակերպությունների և միջազգային հանրության ներկայացուցիչները քննարկեցինՀայաստանում կրոնի կամ դավանանքի ազատության կարգավորմանդաշտի մարտահրավերները և ներկայիսիրավիճակը, խղճիազատությանևկրոնականկազմակերպություններիմասին օրենքի, ինչպես նաևհարակիցօրենքներիվերջինփոփոխությունները,ՎենետիկիհանձնաժողովիեւԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ2010 թ, միջանկյալհամատեղեզրակացությունը, նաև 2009թ. համատեղ եզրակացությունը:

«Նախաձեռնությունը անհրաժեշտ ֆորում է հանդիսանում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար` հայացքներ փոխանակելու վերջին օրենսդրական փոփոխությունների շուրջ», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, - «Այս քննարկման նպատակն է նպաստել Հայաստանի իշխանությունների ջանքերին` կրոնի կամ դավանանքի հիմնավոր օրենսդրություն պատրաստելու գործում»:

Միջազգային փորձագետները ներկայացրեցին վերլուծության արդյունքները և իրավական կարծիքում ամփոփված առաջարկները, ինչպես նաև դիտարկեցին օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղիները:

«Կարծիքում ներառված են կոնկրետ առաջարկներ` համապատասխանեցնելու օրենսդրությունը ԵԱՀԿ հանձնառությունների և այլ միջազգային չափանիշների հետ», - ասաց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կրոնի կամ դավանանքի հարցերով խորհրդական Սիմոնա Սանտորոն, - «Այն օրինակ օրենսդրական շրջանակների խորհրդատվություն է ներկայացնում կրոնի կամ դավանանքի հանրային կամ մասնավոր ոլորտներում արտահայտման, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների` իրավական դաշտում ձևակերպման շուրջ»:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանըիր բացման ելույթումնշեց. «Մենքպատրաստակամենքևպայմանավորվածությունունենք  նախագծերիվերանայմանընթացքաումօգտվելՎԵնետիկիհանձնաժողվիփորձագիտականխորհրդատվությունիցևաջակցությունից: Օրենսդրականփաթեթիվերջնականտարբերակներըպատրաստլինելունպես`կրկինկներկայացվենՎեետիկիհանձննաժոովի  փորձագետներիդիտարկմանը»:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Գայանե
Տեր - Ստեփանյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14
նրք. 5407, բջջ.` (091) 012603:


Contacts

Gayane Ter-Stepanyan, OSCE Office in Yerevan

Senior Press and Public Information Assistant

OSCE Office in Yerevan

64/1 Sundukyan Street
0012
Yerevan
Armenia

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան