Skip Links

News Item

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է աշխատաժողով՝ Օրհուսի կոնվենցիայի իրականացման թեմայով

Հայաստանում սահմանադրական և օրենսդրական վերջին զարգացումների համատեքստում Օրհուսի կոնվենցիայի իրականացումը՝ 2016թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանի բնապահպանության նախարարության և «Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոնի» համատեղ կազմակերպած աշխատաժողովի թեման էր:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Բնապահպանական գործունեություն

Հայաստանում սահմանադրական և օրենսդրական վերջին զարգացումների համատեքստում Օրհուսի կոնվենցիայի իրականացումը՝ 2016թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանի բնապահպանության նախարարության և «Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոնի» համատեղ կազմակերպած աշխատաժողովի թեման էր:

Շուրջ հարյուր ներկայացուցիչներ պետական ​​հաստատություններից, միջազգային կազմակերպություններից, տեղական Օրհուս կենտրոններից, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ոլորտի փորձագետներ քննարկեցին Օրհուսի կոնվենցիայի իրականացման իրավական և գործնական մարտահրավերները: Կոնվենցիան սահմանում է հանրության՝ թե ֆիզիկական անձանց և թե նրանց միությունների մի շարք իրավունքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բնապահպանական տեղեկատվության մատչելիությունը, հանրության մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում  և արդարադատության մատչելիությունը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը կարևորեց պետության և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերն իր ողջույնի ելույթում:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «Կարևոր է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ու հանրությանը բնապահպանական հարցերի հետ կապված պատշաճ տեղեկատվության և արդարադատության մատչելիությամբ ընձեռելը: Այս առումով, օրենսդրության համապատասխանությունը միջազգային չափանիշներին նույնպես կարևոր է»:

Աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էր Մարդու իրավունքների պաշտպանի դերը շրջակա միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության ոլորտում, օրենսդրական նախագծերն ու դրույթները՝ կապված բնապահպանական հարցերի շուրջ հանրային քննարկման և իրազեկման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների իրավունքը՝ վիճարկելու առնչվող գործերը դատարանում:

Նաև անդրադարձ կատարվեց հարկային կանոնակարգերին և փոխհատուցման համար ապահովագրական պրակտիկաներին, «Աղտոտիչների արտանետման և տեղափոխման մասին» (ԱԱՏՌ)  արձանագրության վավերացման հեռանկարներին, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ու ազգային և միջազգային նորմատիվ պահանջներին համապատասխանության խթանմանը: