Skip Links

News Item

Կոռուպցիոն մարտահրավերները՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված՝ երիտասարդություն-հանրային-մասնավոր գործընկերության համաժողովի ուշադրության կենտրոնում

Երիտասարդություն-հանրային-մասնավոր գործընկերութան հակակոռուպցիոն համաժողովը, որ կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2016թ. նոյեմբերի 18-20-ին Կոտայքի մարզում՝ Աղվերանում, մասնակիցներին տրամադրեց կոռուպցիայի դեմ պայքարի գործնական գիտելիքներ և հմտություններ:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Արդյունավետ կառավարում

Երիտասարդություն-հանրային-մասնավոր գործընկերութան հակակոռուպցիոն համաժողովը, որ կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2016թ. նոյեմբերի 18-20-ին Կոտայքի մարզում՝ Աղվերանում, մասնակիցներին տրամադրեց կոռուպցիայի դեմ պայքարի գործնական գիտելիքներ և հմտություններ:

Շուրջ վաթսուն մասնակիցներ՝այդ թվում պետական ​​հաստատությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ավագ դպրոցների և բուհերի ուսանողներ մասնակցեցին համաժողովին, որ կազմակերպվել էր Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության հետ համագործակցությամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի»,  «Ապագան քոնն է» ՀԿ-ի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հետ համատեղ:

Երիտասարդ մասնակիցներին ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը, ինչպես նաև գործունեությունն ու ջանքերը կոռուպցիոն երևույթների նվազեցման ուղղությամբ: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ով ներկայացրեց պետության հակակոռուպցիոն բարեփոխումները, նշեց. «Երիտասարդների ակտիվությունն ու նախաձեռնությունը բոլոր ոլորտներում շատ կարևոր է, և նրանց պետք է հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց խնդիրները պետական, մասնավոր և կրթական ոլորտներում»:

Հակակոռուպցիոն փորձագետները ներկայացրեցին կոռուպցիայի դեմ պայքարի իրենց փորձը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են մասնավոր-պետական ​​հարաբերությունները, բիզնեսը, ազատ մրցակցությունը, հարկային և մաքսային ընթացակարգերը: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն ասաց. «Այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց երիտասարդներին կոտրել կարծրատիպերը՝ արտահայտելու իրենց մտահոգությունները պետական ​​մարմիններին և երկխոսոելու նրանց հետ»:

Երիտասարդ մասնակիցները քննարկեցին հաշվետվողականության հետ կապված խնդիրներ, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները և իրենց գաղափարները, թե ինչպես նպաստել ազատ մրցակցությանը:


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան