Skip Links

News Item

Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված քննարկման ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի 2016 թ. - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի նախաձեռնությամբ 2016թ. հոկտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բիզնես ընկերությունների համար Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսն ու ոլորտում գործարար միջավայրի խնդիրների շուրջ հանրային քննարկումը:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Տնտեսական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի 2016 թ. - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի նախաձեռնությամբ 2016թ. հոկտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցավ  Հայաստանի բիզնես ընկերությունների համար Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ)  վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսն ու ոլորտում գործարար միջավայրի խնդիրների շուրջ հանրային քննարկումը:

Քննարկման  թեմաները ներառեցին՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նշանակությունը բիզնեսի զարգացման համար, ազդեցությունը սպառողների և աշխատակիցների հետ փոխհարաբերության վրա, կարևորությունը ապրանքանշանի հեղինակության և ընկերության դրական վարկանիշի և ձեռքբերումների համար: Միջոցառմանը մասնակցեցին պետական ​​հաստատությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործարար համայնքի շուրջ հիսուն ներկայացուցիչներ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրերի պատասխանատու Մաթիաս Լիխտենբերգերը նշեց. «ԵԱՀԿ գրասենյակը աշխատում է խթանել Հայաստանում տնտեսական զարգացումը և բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդումը: Ներկայումս կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանդիսանում է ժամանակակից գործարարության անբաժանելի մաս: Մենք ուրախ ենք՝ նպաստելու ժամանակակից գործարար էթիկայի ձևավորմանն ու բիզնես ընկերությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության գործընկերության ամրապնդմանը Հայաստանում»:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության  վերաբերյալ ուղեցույցը, որ ներկայացվեց միջոցառման ժամանակ, գրքի երկրորդ և լրամշակված հրատարակությունն է և պատրաստվել է ԵԱՀԿ աջակցությամբ՝ Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից՝  Հայաստանի բիզնես ընկերությունների համար:

Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը հավելեց. «Ուղեցույցը վերլուծում է ոլորտում լավագույն միջազգային փորձը, և մենք հուսով ենք, որ այն կծառայի որպես օգտակար գործիք՝ տնտեսվարող սուբյեկտների և արհմիությունների ներկայացուցիչների համար՝ մշակելու և  իրականացնելու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգեր և ռազմավարություններ իրենց բիզնես գործունեությունում»:


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան