Skip Links

News Item

ԵԱՀԿ-ն և միջազգային գործընկերները շնորհեցին մրցանակներ՝ Հայաստանում համընդհանուր իրավունքները խթանելու համար

2016թ. հունիսի 23-ին Երևանում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստներին, պետական պաշտոնյաներին, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին շնորհվեցին մրցանակներ՝ ի գնահատումն նրանց նշանակալի ջանքերի՝ խթանելու երկրում մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, պետական բարեփոխումները և ազատ խոսքը:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մարդու իրավունքներ

2016թ. հունիսի 23-ին Երևանում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստներին, պետական պաշտոնյաներին, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին շնորհվեցին մրցանակներ՝ ի գնահատումն նրանց նշանակալի ջանքերի՝ խթանելու երկրում մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, պետական բարեփոխումները և ազատ խոսքը:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը, որը հիմնվել է 2012թ., առաջին նախաձեռնությունն է՝ կազմակերպված միջազգային հանրույթի համատեղ ջանքերով և ուղղված նշանավորելու պետական ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումը մարդու իրավունքների խթանման գործում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը «Խիզախ կին» մրցանակը շնորհեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Ջեմման Հասրաթյանին: «ԵԱՀԿ-ն պատիվ ունի այս մրցանակը շնորհելու տիկին Ջեմմա Հասրաթյանին՝ շատ ակտիվ և հարգանք վայելող հասարակական գործչի, ով մշտապես հետամուտ է եղել հասարակության մեջ կանանց դերակատարման մեծացմանը և Հայաստանում տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանմանը»,- ասաց Ավակովը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստացավ «Ազատության պաշտպան» մրցանակը՝ ընտրական թափանցիկության և օրենքի գերակայության հաստատման գործում նշանակալի ներդրման համար: «Ֆոտոլուր» լրատվական գործակալությանը հանձնվեց «Մեդիա գերազանցություն» մրցանակը՝ 2015թ. ամռանը տեղի ունեցած էլեկտրականության սակագնի թանկացման դեմ հանրային բողոքի ցույցերի լուսաբանման գործում լրագրողական պրոֆեսիոնալիզմի և նվիրումի համար:

Տարածքային զարգացման և կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին շնորհվեց «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը՝ նրա նվիրումի և առաջնորդության համար, որը շատ կարևոր է եղել Հայաստանում տեղական կառավարման բարեփոխման գործում: Զարուհի Բաթոյանը ստացավ «Ներառման խթանում» մրցանակը՝ ի գնահատումն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում նրա նվիրումի և հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների մեկուսացված չլինելը երաշխավորելու գործում կարևոր ներդրման:

Նոր ներկայացված «Արդարության խթանում բոլորի համար» մրցանակը շնորհվեց Լոռու մարզային դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանին՝ ի գնահատումն նրա քաջարի ջանքերի՝ երաշխավորելու Հայաստանում անկախ դատավարություն:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից:


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան