Skip Links

News Item

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ քննարկվեցին մասնավոր ոլորտի կոռուպցիոն հիմնախնդիրները

2016թ. մայիսի 28-ին և 29-ին Աղվերանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էին պետական գնումների, մաքսային և հարկային, ազատ մրցակցության և մենաշնորհների ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը, հաշվետվողականության և թափանցիկության մարտահրավերները, ինչպես նաև օրենսդրական և կարգավորման հիմնահարցերը:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Արդյունավետ կառավարում

2016թ. մայիսի 28-ին և 29-ին Աղվերանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էին պետական գնումների, մաքսային և հարկային, ազատ մրցակցության և մենաշնորհների  ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը, հաշվետվողականության և թափանցիկության մարտահրավերները, ինչպես նաև օրենսդրական և կարգավորման հիմնահարցերը:

Միջոցառմանը մասնակցեցին շուրջ վաթսուն ներկայացուցիչ՝ ներառյալ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի, Արդարադատության նախարարության,  Պետական գնումների կոմիտեի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պաշտոնյաներ: Մասնակցեցին նաև բիզնես միությունների և ասոցիացիաների, այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիցչներ, տնտեսագետներ և լրագրողներ:

 «ՀՀ կառավարությունն ընդգծել է կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի կարևորությունը», - ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը. «Մասնավոր ոլորտը կարող է կարևոր դերակատարում ունենալ այդ գործում, և մենք պատրաստ ենք հանդես գալ նախաձեռնություններով՝ կատարելու փոփոխություններ և առաջարկելու լուծումներ կոնկրետ խնդիրներին»: 

«Հուսով ենք՝ այս միջոցառումը կխթանի սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության, գործարար կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև՝ բիզնես ոլորտի կոռուպցիայի դեմ պայքարին հետամուտ»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Նաիրա Գյուլնազարյանը:

Միջոցառումը կազմակերպվեց ՀՀ արդարադատության նախարարության, ԵՄ-ի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ: Այն մաս է կազմում ԵԱՀԿ գրասենյակի ջանքերի՝ ընդլայնելու քաղաքացիական հասարակության, բիզնես ընկերությունների և ասոցիացիաների  մասնակցությունը կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարում,  և ձևավորելու կառավարության, քաղաքացիական հասարկության և մասնավոր ոլորտի շրջանում ամուր հարթակ՝ նպաստելու պետական բարեփոխումներին:

Մաքսային ոլորտի կարգավորման դաշտի մարտահրավերները քննարկվել են մայիսի 25-ին Գյումրիում կազմակերպված միջոցառման ընթացքում և մեկ այլ քննարկում էլ կանցկացվի Վանաձորում՝ մարզերում պետական գնումների ոլորտում խնդիրների վերաբերյալ:


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան