Skip Links

News Item

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ քննարկում՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում ոստիկանության դերի ամրապնդման թեմայով

2015թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ծրագրի արդյունքների քննարկում, որի նպատակն էր ամրապնդել ոստիկանության դերը ընտանեկան բռնության դեմ պայքարում:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Գենդերային հավասարություն

2015թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ծրագրի արդյունքների քննարկում, որի նպատակն էր ամրապնդել ոստիկանության դերը ընտանեկան բռնության դեմ պայքարում:

Ոստիկանության և ընտանեկան բռնության  ոլորտի կառույցների շուրջ ութսուն ներկայացուցիչներ քննարկեցին ծրագրի արդյունքները, որն իրականացվել է ամրապնդելու համագործակցությունը ոստիկանության և ընտանեկան բռնության դեմ պայքարող  պետական և ոչ պետական բոլոր հաստատությունների միջև:

«Չնայած նրան, որ ընտանեկան բռնությունը հակասում է բոլոր միջազգային և պետական նորմերին ու մարդկային արժեքներին՝ այն դեռևս բավականին տարածված խնդիր է բազմաթիվ երկրներում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Դա սոցիալական խնդրի մի օրինակ է, որի լուծման համար անհրաժեշտ է ոստիկանության և հարակից մասնագիտացված կառույցների արդյունավետ համագործակցությունը»:

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին առաջարկություններ՝ զարգացնելու և բարելավելու բազմակողմանի համագործակցությունը ընտանեկան բռնության դեմ պայքարում և մշակելու արագ արձագանքման գործողությունների մեխանիզմ: Մասնակիցները նաև անդրադարձան կրթության և իրազեկման բարձրացման դերին ընտանեկան բռնության դեմ պայքարում:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր «Երջանիկ ընտանիքն իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդես՝ ներկայացնելու ավագ դպրոցի աշակերտների  աշխատանքներն ու տեսանյութն ընտանեկան բռնության մասին:

Ծրագիրը, որի նպատակն էր ուժեղացնել ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնության դեպքերին, իրականացվել է անցյալ տարվա սկզբից, որի շրջանակներում նաև ստեղծվել են  տեղեկատվական անկյուններ  ոստիկանական բաժանմունքներում և քարտեզագրվել են  կազմակերպությունները, որոնք աշխատում են տուժողների հետ: 


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան