Skip Links

News Item

ԵԱՀԿ-ն ներկայացնում է բարձրագուն դատական ատյանի որոշումների ժողովածու՝ աջակցելու Հայաստանի դատական համակարգին

Նոյեմբերի 20-ին Երևանում հանրությանը ներկայացվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով 2014թ. կայացված ոորոշումների ժողովածուն: Այն նպատակ ունի ծառայել որպես օգտակար գործիք և աղբյուր՝ քրեական իրավունքի բոլոր իրավաբանների համար:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Օրենքի գերակայություն

Նոյեմբերի 20-ին Երևանում  հանրությանը ներկայացվեց ՀՀ վճռաբեկ դատարանի  քրեական գործերով 2014թ. կայացված ոորոշումների ժողովածուն: Այն նպատակ ունի ծառայել որպես օգտակար գործիք և աղբյուր՝ քրեական իրավունքի  բոլոր իրավաբանների համար:

Շնորհանդեսի մասնակիցները քննարկեցին Վճռաբեկ դատարանի վերջին 10 տարիների գործունեությունը, այդ թվում՝ հիմնարար որոշումները, որոնք հիմք են հանդիսացել ապահովելու կանխատեսելի արդարադատություն և ստեղծելու մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավական մեխանիզմներ: Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են, ինչը նշանակում է, որ բոլոր ստորադաս դատարանները պարտավոր են հետևել դրանց:

«Գործող դատարանները, որոնց թե՛ անհատները և թե՛ իրավաբանական անձինք կարող եք ապավինել, ունեն մեծագույն նշանակություն ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության հարցում, այլև  նաև ս նախապայման են  տնտեսական կայունության համար», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը. «Իրավունքի գերակայությանը  կարող է ապահովվել միայն , եթե դատական ​​համակարգն ունի վստահություն՝ հմուտ, ինչպես նաև անկախ ու անաչառ որոշումների կայացման առումով»:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը կարևորել է բարձրագույն դատական ​​ատյանի կողմից կայացված որոշումները. «Չկա և ոչ մի դատական ակտ կամ վճռաբեկ բողոք, որում հղում չկատարվի նախադեպային որոշումներին: Նախադեպային որոշումները ոչ միայն պարտադիր են՝ որպես բարձրագույն դատական ատյանի որոշումներ, այլև հասկանալի, տրամաբանական, հիմնավորված և ամենակարևորը՝ համոզիչ»:

Ժողովածուն լույս է տեսնում  2008թ.-ից, և այս՝ վեցերորդ հատորը պատրաստվել է  ՀՀ վճռաբեկ դատարանի և  դատական ​​դեպարտամենտի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

 


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան