Skip Links

Press release

ԵԱՀԿ գործող նախագահ Դաչիչը կայցելի Հայաստան

Date:
Place:
ՎԻԵՆՆԱ
Source:
OSCE Chairpersonship, OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Հակամարտությունների կանխարգելում և լուծում

ՎԻԵՆՆԱ, մայիսի 30, 2015 թ. - ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան ս.թ. հունիսի 3-ին: Նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ:

Դաչիչը և Նալբանդյանը կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս չորեքշաբթի օրը, հունիսի 3-ին, առավոտյան ժամը 11:00-ին Արտաքին գործերի նախարարության շենքում:

Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապնվել Գոհար Ավագյանի հետ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու, + 374 10 22 96 10/ 11/12/13/14, (5406), բջջ.՝ + 374 91 436389, էլ. հասցե՝ gohar.avagyan@osce.org, կամ Մարինա Մարկովիչի հետ, Գործող նախագահի խոսնակ, հեռ.՝ +381 66 806 55 17, էլ. հասցե՝ marina.markovic@mfa.rs:   

 


Contacts

Communication and Media Relations Section

OSCE Secretariat