Skip Links

News Item

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանի ամերիկյան համալսարանին տրամադրում է լաբորատոր սարքավորումներ

Մայիսի 21, 2015թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնին» նվիրաբերեց շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի ստուգման շարժական սարքավորումներ և պարագաներ:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Հակամարտությունների կանխարգելում և լուծում

Մայիսի 21, 2015թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնին» նվիրաբերեց շրջակա միջավայրի  աղտոտվածության մակարդակի ստուգման շարժական սարքավորումներ և պարագաներ:

Նշված սարքավորումներն արժեքավոր են շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանի վերաբերյալ ստույգ տվյալներ հավաքագրելու գործում: Հավաքված տվյալներն օգտագործվելու են ՀՀ քաղաքացիներին առողջապահական ռիսկերի մասին տեղեկացնելու և դրանք կառավարելու մասին խորհրդատվություն տրամադրելու համար:

Սարքավորումները հանձնվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Արմեն Դեր Կյուրեղյանին:

Նվիրաբերված փաթեթի մեջ ներառված են հողում ծանր մետաղների չափման անալիզատոր, ֆոտոմետրեր, ջրի ստուգման գործիք, լրացուցիչ հողի և ջրի ստուգումների միջոցներ:

Սարքավորումների նվիրաբերումը մաս է ավելի լայն ծրագրի՝ մի հանգանակության, որն իրականացրել է «Ուան Արմինիայի» (ONEArmenia) նախաձեռնությունն անցած տարի: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնին»՝ համայնքներում իրականացնելու հանքարդյունաբերական գործունեության արդյունքում առաջացած ծանր մետաղների աղտոտվածության մակարդակի չափման անկախ մշտադիտարկում: 

«Ուան Արմինիայի» «Եկե՛ք պաշտպանենք Հայաստանը թունավոր աղտոտվածությունից» քարոզարշավի կարգախոսին ընդառաջ՝ ՀԱՀ «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնն» այս տարվա ընթացքում կիրականացնի թիրախային հետազոտություններ և ընդգրկուն գնահատումներ Հայաստանի 5 - 8 համայնքներում:

Առաջին հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 2015թ.-ի հունիսին:

 


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան