Skip Links

News Item

ԵԱՀԿ գրասենյակն օգնում է կատարելագործել քաղաքացիական ծառայության բարեվարքությունը և հաշվետվողականությունը Հայաստանում

Հայաստանի պետական հաստատությունների և մարզային կառավարման մարմինների մոտ քառասուն բարձրաստիճան ներկայացուցիչների համար դասընթաց կազմակերպվեց բարեվարքության, թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թեմաների վերաբերյալ 2014 թ. նոյեմբերի -ի 10-15-ին Աղվերանում, Կոտայքի մարզում: Վերապատրաստման դասընթացը կազմակերպել էր «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Արդյունավետ կառավարում

Հայաստանի պետական հաստատությունների և մարզային  կառավարման մարմինների մոտ քառասուն բարձրաստիճան ներկայացուցիչների համար դասընթաց կազմակերպվեց բարեվարքության, թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թեմաների վերաբերյալ  2014 թ. նոյեմբերի -ի 10-15-ին Աղվերանում, Կոտայքի մարզում: Վերապատրաստման դասընթացը կազմակերպել էր «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանն ասաց. «Քաղաքացիական ծառայողների բարեվարքությունը, հմուտ և անաչառ աշխատանքը կարևոր է արդյունավետ պետական կառավարման համար, և մենք հուսով ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն արդյունավետ և հաշվետու կառավարմանը Հայաստանում»:

Դասընթացները ներառում էին՝ բարեվարքության սկզբունքները քաղաքացիական ծառայությունում, հաշվետվողականություն, էթիկայի կանոններ, շահերի բախում, հասարակայնության հետ կապերը և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական ծառայողների ներգրավվածության գործնական ուսումնասիրություններ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց. «Այս համագործակցությունը քաղաքացիական ծառայության բարեփոխման և ծառայողների վերապատրաստման ուղղությամբ կարևոր է՝ խթանելու  որակյալ հանրային կառավարում և բարձրացնելու վստահությունը պետական կառավարման նկատմամբ Հայաստանում»:

Քաղաքացիական ծառայողների հավաքագրման թեստերը բարեփոխվել և ընդգրկվել են են մրցութային  ընթացակարգում՝ «Ամբողջականությունը հանրային ծառայության համակարգում» Հայ պետական ծառայողների միության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի և ԵԱՀԿ գրասենյակի համագործակցությամբ: Նախաձեռնության նպատակն է բարելավել քաղաքացիական ծառայության համակարգը, այդ թվում՝ մրցութային, մոնիտորինգի և ատեստավորման գործընթացները, ինչպես նաև բարեվարքության խթանումը պետական կառավարման համակարգում Հայաստանում:

Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանն ամփոփեց. «Մենք ունենք շարունակական համագործակցություն քաղաքացիական ծառայության ոլորտում՝ խթանելու բարեվարքությունը, իրազեկելու կոռուպցիոն ռիսկերի մասին և բարձրացնելու քաղ.ծառայողների ազդեցությունը՝ մատուցելու որակյալ ծառայություններ պետության անունից»:


Contacts

Գոհար Ավագյան

Մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան