Skip Links

News Item

ԵԱՀԿ գրասենյակը կիսվում է արդարադատության իրականացման միջազգային փորձով Հայաստանում

Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության Եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները ԵԱՀԿ աջակցությամբ՝ 2014թ. նոյեմբերի 5-ին ք. Երևանում տեղի ունեցած սեմինարի քննարկման թեմաներից էր:..

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Օրենքի գերակայություն

Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության Եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները ԵԱՀԿ աջակցությամբ՝ 2014թ. նոյեմբերի 5-ին ք. Երևանում տեղի ունեցած սեմինարի քննարկման թեմաներից էր:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից և նպատակ ուներ ներկայացնել միջազգային լավագույն փորձը՝ ցմահ ազատազրկման և երիտասարդ չափահասներին առնչվող քրեական իրավունքի վերաբերյալ:

«Մեր գրասենյակը օժանդակում է ընթացիկ իրավական և դատական ​​բարեփոխումներին և նպատակ ունի աջակցել քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանն ու քրեական պատիժների քննարկման՝ ավելի թափանցիկ ու ներառական դարձնելու գործընթացին», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան:

Պրոֆեսոր Գորան Շիմիչը՝ Բոսնիա և Հերցեգովինայի Տրավնիկ համալսարանից, խոսեց քրեական պատժամիջոցների նպատակների մասին, պատիժների տեսակների, ազատազրկման հետևանքների և անչափահաս ու մեծահասակ իրավախախտների վերականգման ու հանցագործությունների կանխմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ՝ այլ պետությունների տեսանկյունից: Նա նաև ներկայացրեց ժամանակակից քրեական պատժամիջոցների հիմնական հատկանիշները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցմահ ազատազրկմանը և 18-ից 21 տարեկան երիտասարդ չափահասներին:

Սեմինարին  մասնակցում էին ներկայացուցիչներ՝ Հայաստանի դատական​​ համակարգից, ՀՀ արդարադատության նախարարությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Ազգային ժողովից, միջազգային կազմակերպություններից և քաղաքացիական հասարակությունից: