Skip Links

News Item

ԵԱՀԿ աջակցությամբ քննարկում՝ Ոստիկանության հետ գործընկերությամբ՝ ընտանեկան բռնության խնդիրների հաղթահարման վերաբերյալ

«Սոցիալական Արդարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2014թ. օգոստոսի 7-8-ին տեղի ունեցավ երկօրյա աշխատանքային հանդիպում` ընտանեկան բռնության հարցերով զբաղվող պետական կառույցների և կազմակերպությունների մասնակցությամբ:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)

«Սոցիալական Արդարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  աջակցությամբ 2014թ. օգոստոսի 7-8-ին տեղի ունեցավ երկօրյա աշխատանքային հանդիպում` ընտանեկան բռնության հարցերով զբաղվող պետական կառույցների և կազմակերպությունների  մասնակցությամբ:

Միջոցառումը  հանրություն-ոստիկանություն գործընկերության մոդել ձևավորելու և ընտանեկան բռնության խնդիրների հաղթահարման ուղղությամբ գործակցությունը խթանելու ծրագրի մաս է կազմում: Այն նպատակ ունի բարելավել ՀՀ ոստիկանության ընտանեկան բռնության և անչափահասների հարցերով վարչության արձագանքման կարողությունները և այդմ նպաստել ընտանեկան բռնության նվազեցմանը:

Հանդիպման մասնակիցները ուսումնասիրեցին  ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման միջազգային փորձը և քննարկեցին Հայաստանի համար առավել կիրառելի մոդել:

Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ՝ ՀՀ ոստիկանության ընտանեկան բռնության և անչափահասների հարցերով վարչության և համայնքային ոստիկանության բաժանմունքներից, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպություններից և ՀԿ-ներից, սոցիալական աջակցություն տրամադրող համայնքային և պետական հաստատություններից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից:

Ծրագիրը սկսվել է ս.թ. մարտին և կշարունակվի մինչև 2014 թ. նոյեմբեր: Այն նպատակ ունի խթանել համագործակցությունը պետական ​​և ոչ պետական ​​կառույցների շրջանում Երևանի մի շարք վարչական շրջաններում և Վանաձորում: