Skip Links

Press release

ԵԱՀԿ կազմակերպում է շրջակա միջավայրի և անվտանգության վերաբերյալ դասընթաց Հայաստանում

Date:
Place:
ԵՐԵՎԱՆ
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Բնապահպանական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 2014 թ. մարտի 26 – Այսօր ԵԱՀԿ աջակցությամբ մեկնարկած երկօրյա սեմինարի առանցքում է շրջակա միջավայրի և անվտանգության միջև փոխկապակցությունը և թե ինչպես արձագանքել նրանց հետ առնչվող մարտահրավերներին: Դասընթացը նախատեսված է Բնապահպանական տեղեկատվական հանրային կենտրոնների /Օրհուսի կենտրոն/ և Հայաստանի քաղաքացիակահ հասարակության ներկայացուցիչների համար:

Մասնակցիները կքննարկեն միջազգային կառույցների դերակատարությունը, կարևոր իրավական փաստաթղթերը և թե ինչպես բնապահպանական խնդիրները արտացոլվում են կամ կարող են արտացոլվել ազգային անվտանգության ռազմավարություններում: Նրանք կվերլուծեն բնական աղետների, հողերի դեգրադացման, անվտանգության վրա կլիմայի փոփոխության ազդեցության և բնական պաշարների սխալ կառավարման առանձին օրինակներ:

«Բնապահպանության ոլորտում մեր գրասենյակի առաջնահերթություններից է ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրերի պատասխանատու Տոմաշ Դեմբսկին: «Դրան հասնելու համար մենք խրախուսում ենք ավելի ակտիվ շփումներ և սերտ համագործակցություն Հայաստանի հասարակության տարբեր դերակատարների միջև՝ պետական և տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության:»

Մասնակիցները հնարավորություն կունենան կիրառելու սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները՝ բացահայտելով Հայաստանում շրջակա միջավայրի և անվտանգության մարտահրավերները և մշակելով ծրագրեր՝ որպես արձագանք հորինված իրավիճակին: Նրանք նաև կծանոթանան դրամաշնորհների հնարավորություններին Հայաստանում գործող դոնոր համայնքի ներկայացուցիչներից:

Միջոցառումը  մաս է կազմում Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի /ՔԳԱՇՄ/ ծրագրի և իրականացվում է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարցերով համակարգողի գրասենյակի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնության շրջանակներում:

ՔԳԱՇՄ-ը փոքր դրամաշնորհների ծրագիր է, որի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ արձագանքելու շրջակա միջավայրի և անվտանգության խնդիրներին տեղերում: 2009 թ.-ից ի վեր ՔԳԱՇՄ ծրագիրը Հայաստանում աջակցել է ՀԿ-ների 28 փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: