Skip Links

News Item

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրում է զինվորական ծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն

Զորակոչի ընթացակարգի և զինվորական ծառայության առանձնահատկություննե-րի վերաբերյալ անվճար մասնագիտական իրավաբանական խորհրդատվությունն այժմ տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Անվտանգության ոլորտում բարեփոխումներ և համագործակցություն

Զորակոչի ընթացակարգի և զինվորական ծառայության առանձնահատկություննե-րի վերաբերյալ  անվճար մասնագիտական իրավաբանական խորհրդատվությունն այժմ տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին:

Ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թ. մարտի 1-ին և կիրականացվի մինչև ս.թ. նոյեմբերը, միտված է զինվորական ծառայության յուրաքանչյուր փուլի  իրավական ասպեկտների  շուրջ իրազեկվածության բարձրացմանը՝ տրամադրելով ապագա և ներկա զինծառայողներին և նրանց ծնողներին ամբողջական իրավաբանական խորհրդատվություն զորակոչի, զինծառայության և հետզորակոչային հարցերի վերաբերյալ:

Իրավաբանական խորհրդատվությունը կտրամադրվի Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում, որը գտնվում է Մոսկովյան 37, բն. 14 հասցեում (Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հարևանությամբ): Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, նախապես պետք է զանգահարեն 583804 հեռախոսահամարով՝ հանդիպում նշանակելու համար: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10.00-ից մինչև 17.00-ը:

Ծրագիրն իրականցվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության 2014թ.-ի համագործակցության պլանի շրջանակներում:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան