Skip Links

News Item

ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինար՝ Հայաստանում փոքր հիդրոէներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ

2014թ.-ի փետրվարի 20-ին Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարի ընթացքում լուսաբանվեցին այն միջոցառումները, որոնք Հայաստանը կարող է նախաձեռնել հիդրոէլեկտրակայանների ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու համար:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)

2014թ.-ի փետրվարի 20-ին Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարի  ընթացքում լուսաբանվեցին այն միջոցառումները, որոնք Հայաստանը կարող է նախաձեռնել հիդրոէլեկտրակայանների ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու համար:

Սեմինարի ըմթացքում քննարկվեց ներկայում Հայսատանի հիդրոէլեկտրակայանների պայմանները և այն գործողությունները, որոնք կարելի է ձեռնարկել երկրի ջրային պաշարներից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալու համար:

Նորվեգական խորհրդատվական <<Նորսկ Էներջի>> ընկերության  փորձագետ Էնդրե Օտտոսենը ներկայացրեց Հայաստանի ներկայում փոքր հիդրոեներգետիկ հատվածի՝ բնապահպանական և հասարակական կենսունակության և անվտանգության բարձրացման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները և իր փոձը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև բնապահպանության  նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին հետագա քաղաքականության ուղենիշները և նշեցին երկրի հիդրոէներգետիկ հատվածի հետ կապված բնապահպանական խնդիրները: Իրենց հեռանկարներով և փորձով կիսվեցին նաև Օրհուս կենտրոնները և իրենց գործարար մոտեցմամբ՝ ՓՀԷԿ-ի ասոցիացիայի ներկայացուցիչ սեփականատերերը:

<<Հիդրէներգետիկա>> տեղի մասնավոր խորհրդատավական ընկերությունը  ներկայացրեց վերլուծություն՝ ոլորտի և հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև <<Շրջակա միջավայրի և հասարակության վրա ազդեցության գնահատման աշխատանքային խմբի>> առաջարկները:

Հայաստանում ամերիկյան համալսարանի և <<Նորսկ Էներջի>>-ի   կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված սեմինարին մասնակցեցին բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ նախարարություններից, դիվանագիտական առաքելություններից, գործարար համայնքից և քաղաքացիական հասարակությունից:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան