Skip Links

News Item

ՀՀ կառավարությունը հաստատեց ԵԱՀԿ-ի աջակցությամբ մշակված Սյունիքի մարզի տնտեսական դիվերսիֆիկացման ծրագիրը

ՀՀ կառավարությունը 2014 թ.-ի փետրվարի 6-ին հաստատեց Սյունիքի մարզում ոչ հանքարդյունաբերական ոլորտում աշխատատեղերի ստեղծման և եկամուտի ստացմանն ուղղված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ պատրաստված ծրագիրը:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Տնտեսական գործունեություն

ՀՀ կառավարությունը 2014 թ.-ի փետրվարի 6-ին հաստատեց Սյունիքի մարզում ոչ հանքարդյունաբերական ոլորտում աշխատատեղերի ստեղծման և եկամուտի ստացմանն ուղղված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ պատրաստված ծրագիրը:

Տնտեսական դիվերսիֆիկացման ծրագրի նպատակն է խթանել սոցիալ-տնտեսական զարգացումն ու կայունությունը և բարձրացնել պետական բյուջե ուղղվող հարկերը: «Տարածաշրջանային նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությությունը խորհրդատվություն է տրամադրել ծրագրի նախապատրաստման համար:

Ծրագիրը սահմանում է մասնավոր հատվածի զարգացման հիմնական ուղղությունները և առաջարկում հատուկ միջոցների կիրառում ընտրված արդյունաբերական ոլորտներում ներդրումներ ապահովելու համար:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Սյունիքի մարզում իր ծրագրերի իրականացման ներկայայացուցչության միջոցով աշխատում է մարզային տնտեսության դիվերսիֆիկացման վրա, որը մեծապես կախված է հանքարդյունաբերությունից: Ոչ հանքարդյունաբերական ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական արտադրության, սննդի վերամշակման և զբոսաշրջության ոլորտները,  ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար 2013-ի նոյեմբերին գրասենյակը կազմակերպել է եռօրյա ներդրումային համաժողով:


Read more on this topic

The OSCE bears no responsibility for the accuracy, legality or content of the external links provided.

Photo Gallery

OSCE supports investment in Syunik region

DateDate

Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան