Skip Links

News Item

Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության թեմայով դասընթաց Հայաստանի մարզերի երիտասարդ ակտիվ ներկայացուցիչների համար՝ ԵԱՀԿ աջակցությամբ

2013թ. հոկտեմբերի 5-6 Ծաղկաձորում <<Եվրասիա համագործակցություն հիմնադրամը>>՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, քաղաքացիական լրագրողների համար դասընթաց կազմակերպեց՝ մարդու իրավունքների, սոցիալական ներառման և շահերի պաշտպանության գործիքների մասին:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մարդու իրավունքներ

2013թ. հոկտեմբերի 5-6 Ծաղկաձորում <<Եվրասիա համագործակցություն հիմնադրամը>>՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, քաղաքացիական լրագրողների համար դասընթաց կազմակերպեց՝ մարդու իրավունքների, սոցիալական ներառման և շահերի պաշտպանության գործիքների մասին:

Մոտ քսան երիտասարդ ակտիվիստ Հայաստանի հինգ մարզերից կատարելագործեցին իրենց գիտելիքները՝ նոր  մեդիայի և շահերի պաշտպանության գործիքների մասին՝ արձագանքելու համայնքներում տարբեր խոցելի խմբերի խնդիրներին: Լրատվության և մարդու իրավունքների փորձագետները նրանց հետ քննարկեցին սոցիալական խնդիրներն ու տարբեր խմբերի մտահոգություններն ուսումնասիրելու և վեր հանելու ուղիները՝ սոցիալական ցանցերի, լուսանկարչության և ավելի լայն լսարանին հաղորդակից դարձնելու այլ միջոցներով՝ հանրային ուշադրությունը գրավելու  և դրական փոփություններ կատարելու համար: Մասնակիցները նաև անդրադարձան բլոգների և սոցիալական ցանցերում խմբերի միջոցով սոցիալական խնդիրների շուրջ բանավիճելու, հանդուրժողականության խթանման,  շահերի պաշտպանության և դրանից բխող նախաձեռնությունների խնդիրներին:

Դասընթացը կազմակերպվեց <<Եվրասիա համագործակցություն հիմնադրամի>>  կողմից 2011թ. Հայաստանի հինգ մարզերում հիմնադրված՝ քաղաքացիական լրագրության կենտրոնների ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է տեղական հասարակական կազմակերպությունների  հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է՝ երիտասարդների կարողությունների հզորացման միջոցով՝ խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը, սոցիալական համախմբվածությունը , հավասար հնարավորությունների և համայնքների բոլոր անդամների մասնակցության ապահովումը, մասնավորապես՝ սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրոմ ենք դիմել Գայանե Տեր-Ստեփանյանին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ. Հեռ.՝ (+374 10) 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5407,  բջջային՝ (091) 01 26 03:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան