Skip Links

News Item

Քրեակատարողական համակարգի լուսաբանման թեմայի շուրջ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` լրագրողների համար կազմակեպված աշխատաժողով

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ <<Հայաստանի հելսինկյան կոմիտե>> հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, 2013թ. սեպտեմբերի 28 – 29-ին Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպել է աշխատաժողով քրեակատարողական համակարգի լուսաբանման սկզբունքների վերաբերյալ:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մարդու իրավունքներ, Մամուլի ազատություն և զարգացում, Հանդուրժողականություն և խտրականության բացառում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ <<Հայաստանի հելսինկյան կոմիտե>> հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ,  2013թ. սեպտեմբերի 28 – 29-ին Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպել է աշխատաժողով քրեակատարողական համակարգի լուսաբանման սկզբունքների վերաբերյալ:

Մոտ քսան լրագրող և ՀՀ արդարադատության նախարարության և Քրեակատարողական վարչության՝ մամուլի հարցերով աշխատակիցներ քննարկեցին ազատազրկված կամ դատապարտված անձանց վերաբերող խնդիրների և վարույթների պատասխանատու և ճշգրիտ լուսաբանումը: Սեմինարի առանցքում էին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ճշգրիտ լուսաբանման և լրագրողական էթիկայի հիմնարար սկզբունքները:

Տեղական փորձագետները՝ միջազգային փորձագետի հետ համատեղ, ազատազրկված կամ դատապարտված անձանց իրավունքներին պատշաճ ուշադրությամբ լուսաբանման ուղիների վերաբերյալ քննարկումներ ծավալեցին՝ հիմնված ազգային և միջազգային իրավական համակարգերի և առաջադեմ փորձի վրա:

Սեմինարի մասնակիցները նաև քննարկեցին ԶԼՄ-ների դերը՝ որպես հասարակական վերահսկողություն իրականացնող մարմինների և որպես կապող օղակի՝ պետական մարմինների և հասարակության միջև: Թեմաների դյուրին յուրացման համար գործնական աշխատանքներ և դերախաղեր կազմակերպվեցին:

Միջոցառումը՝ աշխատաժողովների և վերապատրաստման միջոցով, քրեական արդարադատության և քրեակատարողական բարեփոխումների խթանմանն ուղղված գրասենյակի ծրագրերի մաս է կազմում:


Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրոմ ենք դիմել Գայանե Տեր-Ստեփանյանին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ. Հեռ.՝ (+374 10) 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5407,  բջջային՝ (091) 01 26 03:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան