Skip Links

News Item

ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում հրդեհների կառավարման քաղաքականության մշակմանը

2013 թ.-ի օգոստոսի 20-22-ին Երևանում և Աղվերանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հրդեհների մոնիտորինգի գլոբալ կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան - քննարկում հրդեհների կառավարման ոլորտում կարողությունների զարգացման վերաբերյալ, ներառելով ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործումը և ուսուցում՝ անտառների կառավարման միջազգային ստանդարտներիթեմայով:...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ոստիկանական գործունեություն

2013 թ.-ի օգոստոսի 20-22-ին Երևանում և Աղվերանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հրդեհների մոնիտորինգի գլոբալ կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան - քննարկում  հրդեհների կառավարման ոլորտում կարողությունների զարգացման վերաբերյալ, ներառելով ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործումը և ուսուցում՝ անտառների կառավարման միջազգային ստանդարտներիթեմայով:

40-ից ավել ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և փրկարար ծառայությունից, ՀՀ բնապահպանության նախարարությունից, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից և այլ պետական մարմիններից, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններից՝ քննարկեցին «Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման քաղաքականության և իրականացման ռազմավարության» նախագիծը,  ոլորտի վերջին բարեփոխումները և իրականացման եղանակները:

Ուսուցման ընթացքում, որը նախատեսված էր 45 փորձագետների, քաղծառայողների և տեղական համայնքների ներկայացուցիչների համար, ներկայացվեց EuroFire ստանդարտների ձեռնարկը և այլ նյութերը՝ հասանելի հայերեն տարբերակով: Ձեռնարկի նպատակն է  զարգացնելՀայաստանում հրդեհների կառավարման կարողությունները և հզորացնել անվտանգությունը և արդյունավետությունը՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու ոլորտում, ինչպես նաև պահպանել Հայաստանի անտառները և այլ բուսականությունը:

«Մենք ուրախ ենք աջակցել պետական մարմիններին զարգացնելու այս ոլորտի ազգային կարողությունները և բարելավելու քաղաքականությունը», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնը:

ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Շրջական միջավայր և անվտանգության» «Հարավային Կովկասում հրդեհների կառավարման և տարերային հրդեհների ռիսկի նվազեցման հարցում ազգային կարողությունների ընդլայնում» ծրագրի նպատակն է արդյունավետ խթանել կարողությունների զարգացումը, քաղաքականության մշակումը, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը, ժամանակակից փորձագիտական օժանդակությունը և հրդեհների մարման օգնության հնարավորություն՝ խոշոր հրդեհների ժամանակ:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան